Tumo Center for Creative Technologies - ԹՈՒՄՈ http://208.113.206.172/hy/tumo Fri, 20 Sep 2024 02:20:36 +0400 Joomla! - Open Source Content Management hy-am Մեր մասին http://208.113.206.172/hy/tumo/about-tumo http://208.113.206.172/hy/tumo/about-tumo ]]> webadmin@tumo.org (Super User) TUMO Sun, 12 Aug 2012 00:00:05 +0400 Ուսուցում http://208.113.206.172/hy/tumo/learning-system http://208.113.206.172/hy/tumo/learning-system ]]> webadmin@tumo.org (Super User) TUMO Mon, 13 Aug 2012 19:24:40 +0400 Մեր միջոցառումները http://208.113.206.172/hy/tumo/workshops-and-events http://208.113.206.172/hy/tumo/workshops-and-events

Թումո ֆիլմադարան

 

Թումո անդամներն օգտվում են կինոցուցադրությունների հարուստ ծրագրից՝ շնորհիվ ժամանակակից սարքավորումներով հագեցած կինոթատրոնի, որ նախատեսված է 90 հոգու համար: Հատուկ ընտրված ֆիլմերը ցուցադրվում են ամեն օր՝ որպես թվային մեդիա ոլորտում ուսումնական ծրագրի մաս: Այստեղ ցուցադրվում են դասական, ժամանակակից, եռաչափ հանրահռչակ ֆիլմեր:  Յուրաքանչյուր ամիս Թումո ֆիլմադարանի ծրագրին  միջինը մասնակցում են 1800 Թումո անդամներ:

events and workshops

 

Ցանկացած ժամանակ Թումո անդամները մուտք ունեն տարաբնույթ աշխատարաններ չորս հիմնական  և օժանդակ տեխնիկական, արտիստիկ ու մասնագիտական հմտությունների ոլորտներում: Աշխատարանները լինում են սկսնակ, միջին և առաջադեմ մակարդակներում, իսկ վերջնարդյունքը խորացված աշխատարանն է, որի ժամանակ մշակվում և իրականացվում է որևէ նախագիծ: Թիմային այս դժվարին ջանքերի շնորհիվ ստեղծվում է մի աշխատանք, որը  ներկայացվում է մրցույթի, ցուցադրվում փառատոններում կամ ներկայացվում առցանց հարթակներում կամ վեբ հավելվածների առցանց խանութներում:

 

Աշխատարանները ղեկավարում են և՛ Թումո աշխատակիցները, և՛ աշխարհի տարբեր ծայրերից շարունակաբար Թումո հյուրընկալվող կայացած մասնագետներ:

 

Davo Workshop


Թումոյում ուսումնառությունը հատկորոշվում է մի շարք հատուկ միջոցառումներով, որոնք նախատեսված են և՛ կենտրոնի անդամների համար, և՛ երբեմն բաց են հանրության առջև: Դրանք կազմակերպվում են, որպեսզի խթանեն ու ոգեշնչեն Թումո անդամներին, ինչպես նաև ներգրավեն տեղական համայնքներին Թումոյի հետագա գործունեությանը:

 

Տարվա ընթացքում Թումոն իր հարկի տակ հյուրընկալում է մի շարք հետաքրքիր ցուցահանդեսներ և մասնագետներ՝ Թումոյի ուսումնական ծրագրին առնչվող թեմաներով դասախոսություններ վարելու համար:


Համապատասխան բաժիններում կարող եք տեղեկանալ Թումոյում արդեն իրականացված աշխատարանների և միջոցառումների մասին։

 

]]>
webadmin@tumo.org (Super User) TUMO Wed, 27 Mar 2013 19:18:13 +0400
Մեր միջավայրը http://208.113.206.172/hy/tumo/our-facilities http://208.113.206.172/hy/tumo/our-facilities ]]> webadmin@tumo.org (Super User) TUMO Fri, 07 Sep 2012 18:01:21 +0400 Մասնակցի՛ր http://208.113.206.172/hy/tumo/how-to-participate http://208.113.206.172/hy/tumo/how-to-participate ]]> webadmin@tumo.org (Super User) TUMO Fri, 07 Sep 2012 17:56:29 +0400 Ամառային ճամբար http://208.113.206.172/hy/tumo/camp-tumo-article http://208.113.206.172/hy/tumo/camp-tumo-article

Թումո Ճամբար, ամառ 2013

 

 

 

Թումո ամառային և ձմեռային ճամբարը բաց է 12-18 տարեկան բոլոր պատանիների համար:
 
Ճամբարը հագեցած փորձառություն է, որը համադրում է ուսումն ու ժամանցը՝ արվեստի և տեխնոլոգիաների խաչմերուկում: Այն անցկացվում է Երևանում՝ 4 շաբաթ տևողությամբ: Ճամբարականները կարող են գալ մեկ շաբաթով, կամ միավորել 2, 3 կամ 4 շաբաթները միանգամից` ավելի խորը ուսումնառության նպատակով:

 

Snapshot

 

Ճամբարի առավոտյան ծրագիրը կազմված է այն դասընթացների խտացված տարբերակներից, որոնք հասանելի են Թումո կենտրոնի սաներին ամբողջ տարվա ընթացքում: Ճամբարում մասնակիցները կիրականացնեն իրենց սեփական նախագծերը` միավորելով Թումոյի 4 ուսումնական ոլորտներից մեկը կամ 2 մասնագիտացված դասընթացները տեխնիկական կամ արտիստիկ հմտությունների հետ:  
 
Օրվա երկրորդ կեսին ճամբարականները հնարավորություն ունեն հատուկ ծրագրված շրջագայություն կատարել Երևանով մեկ և շրջակա վայրեր, որտեղ կկարողանան նյութեր հավաքել իրենց ստեղծարար նախագծերի համար: Ցանկության դեպքում մասնակիցները կարող են մասնակցել սպորտային միջոցառումերին Թումանյանի այգու տարածքում, որը նույնպես ղեկավարում է Թումո կենտրոնը: Իսկ շաբաթ օրերին ցանկացողները կարող են մասնակցել դեպի Հայաստանի տեսարժան վայրեր շրջագայության:

 

 

Մասնակցի՛ր
]]>
webadmin@tumo.org (Super User) TUMO Thu, 21 Mar 2013 02:30:55 +0400