ENG

Ինստալյացիաների ստեղծման հայտերի ընդունում

Տվյալ փուլի համար վերջնաժամկետն ավարտված է:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարում է ինստալյացիաների գաղափարների հայտերի ընդունում, որը կիրականացվի Թումոյի ուսանողների հետ անցկացվող դասընթացի շրջանակներում: Ինստալյացիայի նպատակն է աջակցել տեխնոլոգիաների և արվեստի խաչմերուկում ստեղծագործելու Թումոյի նախաձեռնությանը, ոգեշնչել Թումոյի պատանիներին և աշխատակիցներին ինպես նաև իրականացնել կրթական ծրագիր:

Մանրամասները

Առաջարկված գաղափարներից կընտրվի մեկը: Մասնակցությունը բաց է բոլոր ստեղծագործողների, նորարարների, մեդիա մասնագետների, նկարիչների, համադրողների, ճարտարապետների համար: Առաջարկները կգնահատվեն ըստ դրանց իրագործելիության, գեղարվեստականության, տեխնոլոգիաների ներգրավման, արժեքային մրցունակության չափանիշների, ինչպես նաև հաշվի կառնվի այն, թե Թումոյի ուսանողները որքանով գործնականորեն ներգրավված կլինեն նախագծին: Ինստալյացիան կիրականացվի 2015թ.-ին:

Ինստալյացիոն տարածքի չափերն են՝ 110 մետր քառակուսի՝ 10.5 մետր բարձրությամբ:

Մանրամասները կարող եք տեսնել այստեղ՝.

Առաջարկները պետք է ներառեն

Գաղափարն ու ժամկետները

Խնդրում ենք տրամադրել ինստալյացիայի և նախագծի նկարագիրը, որը ցանկանում եք առաջարկել (առավելագույնը 800 բառ), նաև դասընթացի և ինստալյացիայի իրականացման ժամկետները: Այն պետք է ներառի աշխատանքի և ծրագրի հիմնական դրույթները և Թումոյի ուսանողների ներգրավվածության նկարագրությունը: Ընդգրկեք նաև առնչվող լուսանկարներ, տեսանյութեր՝ ձեր գաղափարն ավելի պատկերավոր արտահայտելու համար:

Բյուջե և վերջնաժամկետ

Ինստալացիայի և դասընթացի ընդհանուր բյուջեն 20.000 դոլարին համարժեք դրամ է և ներառում բոլոր նյութերն և ծախսերը: Խնդրում ենք տրամադրել բյուջեի ձեր պատկերացումը, նշել, թե ինչպես եք օգտագործելու այն և ինչպիսի բաժանումներով: Նկատի ունեցեք, որ բյուջեները գնահատվելու են արժեքային մրցակցության համար:
Գաղափարի առաջարկները պետք է ուղարկել workshops@tumo.org էլ. հասցեին մինչև 2015 թ. մարտի 1-ը՝ ժամը 18:00-ն: Վերնագրի դաշտում նշել՝ «Tumo Installation Proposal» և վերբեռնել նյութերը .pdf ֆայլով:

Թումոյի մասին

Թումոն տեղակայված է Երևանում: Այն նորարար ուսումնական միջավայր է, որտեղ սովորում են 12-18 տարեկան հազարավոր ուսանողներ: Նրանց ուղղորդում են դասընթացավարներ ու մեդիա մասնագետներ: Այստեղ ուսանողներն առաջ են գնում իրենց անհատական ուսումնական ծրագրով իրենց համար ստեղծած վիրտուալ աշխարհում: Թումոյի մասին ավելին տեղեկանալու համար այցելեք www.tumo.org կայքը: