TUMOGRAPHY

Հայ | Eng

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ուրախ է հայտարարելու իր առաջին լուսանկարչական մրցույթը: Մրցույթը բաց է բոլոր ներկա կամ նախկին Թումո անդամների համար, ովքեր Թումոյում մասնակցել են լուսանկարչությանն առնչվող առնվազն մեկ աշխատարանի:

Ներկայացվող կատեգորիաներ.

  1. Դիմանկար – Մի մարդու կամ կամ խմբի լուսանկար: Դիմանկարները կարող են լինել բեմադրված կամ ոչ:
  2. Վավերագրական / ռեպորտաժ – Չբեմադրված լուսանկար, որը փաստագրում է գործողություն, տեղ, մարդ/մարդկանց բնական միջավայրում:
  3. Բնություն – Բնապատկերի, կենդանական աշխարհի, մեզ շրջապատող աշխարհի լուսանկար:
  4. Ազատ – Սա բաց կատեգորիա է և ներառում է այն լուսանկարները, որոնք չեն համապատասխանում նշված կատեգորիաներին:
  5. Ֆոտոպատմություն/տեսաշար – Միմյանց հետ կապ ունեցող 5 – 15 լուսանկար:

Ընտրություն և արդյունքներ.

Ընտրությունը բաց է լինելու: Թումո անդամներն ու աշխատակիցները կարող են հետևել ընտրական եզրափակիչ փուլին Թումոյում: Այն տեղի կունենա 2 փուլով 2014 թ.-ի հունիսի 1-ից հունիսի 5-ը:

Փուլ 1.

Վիզուալ և տեխնիկապես ուժեղ լուսանկարները կանցնեն 2-րդ փուլ:

Փուլ 2 (եզրափակիչ).

Այն տեղի կունենա հունիսի 5-ին Թումոյում: Երեք հոգուց բաղկացած ժյուրին միասին կընտրի հաղթողներին առաջին, երկրորդ և երրորդ տեղի համար յուրաքանչյուր կատեգորիայում՝ հիմնվելով գեղարվեստական և վիզուալ, տեխնիկական որակներին և ստեղծարարության վրա:

Մրցանակներ.

Մրցույթի կանոններին վերաբերող հարցերի և տեղեկատվության համար գրեք tumography@tumo.org էլ. հասցեին:

Դիմումների վերջնաժամկետն է 2014 թ.-ի մայիսի 31-ը ժամը 23:59-ը:

Դիմել

Մրցույթի պայմանները

Մրցույթը բաց է բոլոր ներկա կամ նախկին Թումո անդամների համար, ովքեր մասնակցել են առնվազն մեկ լուսանկարչական աշխատարանի Թումոյում:

Մասնակից լուսանկարները պարտադիր չէ, որ արված լինեն լուսանկարչական աշխատարանի ընթացքում, բայց պիտի ստեղծված լինեն 2012 թ. հունվարի 1-ից մինչև 2014 թ. ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում:

Դիմելու պայմանները.

Նշում՝ վերջնաժամկետից հետո ստացված լուսանկարները չեն ընդունվի:

Ես կարդացել և հասկացել եմ պայմաններն ու կանոնները: