Tumo Center for Creative Technologies - ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ http://208.113.206.172/hy/event Fri, 20 Sep 2024 02:25:59 +0400 Joomla! - Open Source Content Management hy-am Ճապոնիայի պետական պատվիրակությունը Թումոյում http://208.113.206.172/hy/event/1437-2015-01-21-15-33-51 http://208.113.206.172/hy/event/1437-2015-01-21-15-33-51

Մինորու Կիուչիի մասին

 

Մինորու Կիուչիին ավարտել է Տոկիոյի համալսարանի արվեստի բաժինը: Նա 1989թ աշխատել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունում:  Նա լիբերալ դեմոկրատ կուսակցության անդամ է և 2014-ին ընտրվել է Ճապոնիայի ներկայացուցիչների տան անդամ և արտաքին գործերի նախարար: Նա նաև աշխատել է Տակուշոկի համալսարանում,որպես դասավանդող:

 

Այսօր Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Մինորու Կիուչիի գլխավորած պատվիրակությանը:

 

Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը ծանոթացրեց հյուրերին Թումոյի յուրահատուկ ուսումնական ծրագրին՝ նրանց հրավիրելով շրջելու կենտրոնով և անձամբ տեսնելու միջավայրը և ծրագրերը: Նրանք շփվեցին պատանիների, մարզիչների և դասընթացավարների հետ՝ մոտիկից ծանոթանալու նրանց ուսումնառությանը Թումոյում:

 

Հյուրերը քննարկեցին կրթության դերը Հայաստանում և Թումոյի կարևորությունը պատանիների համար: Մարի Լուն խոսեց Թումոյի առաքելության մասին՝ ընդլայնելու երիտասարդների մտահորիզոնը և տրամադրելու նրանց ռեսուրսներ իրենց ողջ ստեղծագործական ներուժը բացահայտելու համար:

 

Պարոն Մինորու Կիուչին իր հիացմունքը հայտնեց կենտրոնի՝ պատանիներին ընձեռած հնարավորությունների հանդեպ: Նա առաջարկեց փոխանցել ամբողջական տեղեկությունը և կոտնակտային տվյալները նորաստեղծ Ճապոնիայի դեսպանությանը Հայաստանում հետագա համագործակցության նպատակով:

 

 

{phocagallery view=tags|tagsid=105,}

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Thu, 22 Jan 2015 03:33:51 +0400
Գուգլ DevFest Թումոյում http://208.113.206.172/hy/event/1358-devfest http://208.113.206.172/hy/event/1358-devfest

Ծրագրավորման համաշխարհային կոնֆերանսներ

 

DevFest-ները ամբողջ աշխարհում Գուգլի ծրագրավորման խմբի կողմից կազմակերպված խոշոր, համայնքաշարժ միջոցառումներ են: Դրանք ներառում են տարբեր թեմաների շուրջ բանախոսների կողմից տրվող դասընթացներ, շուրջօրյա հեքեթոններ (միջոցառում, որի ժամանակ ծրագրավորման տարբեր ոլորտի մասնագետներ համագործակցելով աշխատում են որեւէ խնդրի լուծման շուրջ, անգլ.՝ hack-հաքեր, thon-մարաթոն), լաբորատորիաներ ու այլ միջոցառումներ: Յուրաքանչյուր DevFest եզակիորեն հարմարեցված է համապատասխան այն ծրագրավորող համայնքի կարիքներին, որին հյուրընկալել է: Յուրաքանչյուր DevFest ներշնչված է այն ընդհանուր համոզմունքով, որ մեծ գործեր կարող են ի կատար ածվել, երբ ծրագրավորողները համախմբվում են մտահղացումներ փոխանակելու համար: Կարդալ ավելին >> 

 

Շաբաթ և կիրակի օրերին 250-ից ավել հյուրեր մասնակցեցին Թումոյում անցկացվող Գուգլ DevFest միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի Գուգլի ծրագրավորողների խմբի կողմից: Երկու օրյա կոնֆերանսի ընթացքում կայացան բանախոսների զրույցներ, քննարկումներ բաց աղբյուրների տեխնոլոգիաների վերաբերյալ:

 

DevFest միջոցառումը հարթակ է կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար, ովքեր հետաքրքրված են օգտագործելու Գուգլի տեխնոլոգիաները և պատրաստ են կիսել իրենց գաղափարներն ու նախագծերը: Այս տարի միջոցառմանը մասնակցեցին այնպիսի խոսանակներ, ինչպիսիք են՝ ձեռնարկատեր Ալ Եսայանն, ով խոսեց ստեղծարարության խթանման մասին, Ամուր Ավագյանը, ով խոսեց Google Speeds-ի մասին, Թումոյի խորհրդի անդամ և Bazillion Beings ընկերության հիմնադիր Բեկոր Փափազյանը, ով խոսեց էվոլյուցիոն մեքենաների մասին, Գուգլի ծրագրավորող Արամ Այվազյանն, ով ներկայացրեց Google Fit-ը, Երվանդ Սարգիսյանը Granatus Ventures-ից, ով խոսեց ստարթափների ներդրումների մասին և Սերիկ Բեյսենովը Օմսկ Գուգլի անդամ, նա խոսեց Android Lollipop-ի մասին:

 

DevFest-երը համայնքային միջոցառումներ են՝ կազմակերպված Գուգլի ծրագրավորողների խումբի կողմից ողջ աշխարհով մեկ: Յուրաքանչյուր DevFest եզակիորեն հարմարեցված է ծրագրավորողների այն համայնքի կարիքներին, որն հյուրընկալել է: DevFest ներշնչված է այն ընդհանուր համոզմունքով, որ մեծ գործեր կարող են իրականություն դառնալ, երբ ծրագրավորողները համախմբվում են մտահղացումներ փոխանակելու համար:

 

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Wed, 26 Nov 2014 01:29:31 +0400
Երկչափ անիմացիայի ցուցահանդես http://208.113.206.172/hy/event/1345-2014-11-19-13-55-07 http://208.113.206.172/hy/event/1345-2014-11-19-13-55-07

Առնաբի Չաուդուրիի մասին

 

Առնաբ Չաուդուրին մրցանակակիր անիմատոր է, ով ռեժիսորն է Դիսնեյի հայտնի «Արջուն. Ռազմիկ արքայազն» ֆիլմի, որը միավորում է տարբեր տեսակի անիմացիաներ՝ ներկայացնելով երբևէ պատմված ամենահզոր հնդկական պատմությունը: Չաուդուրին նաև եղել է տարբեր միջազգային անիմացիոն փառատոնների ժյուրիի անդամ: Նա սովորել է անիմացիա Հնդկաստանի Դիզայնի ազգային համալսարանում:

 

 

 

Նոյեմբերի 21-ից մեկ շաբաթվա ընթացքում Թումոյում կցուցադրվեն եռաչափ անիմատոր Առնաբ Չաուդուրիի մեկ ամսվա դասընթացի արդյունքները:

 

Մասնակիցները սկսեցին դասընթացը՝ ստեղծելով  անիմացիոն տեսարաններ և պատմատախտակներ ավանդական թուղթ ու մատիտով: Այս փուլից հետո պատանիներն ուսումնասիրեցին երկչափ անիմացիայի տեխնիկան, իսկ պատմատախտակները վերածեցին թվային անիմացիոն դրվագների: Յուրաքանչյուր մասնակից ստեղծեց հայկական այբուբենի թեմայով իր պատմությունը իր երկչափ անիմացիոն կերպարներով:

 

Ցուցահանդեսը կընդգրկի ձեռքով նկարված պատմատախտակներ, ինչպես նաև պատանիների ավարտական կարճ տեսահոլովակերը: Մուտքն ազատ է:

 

 

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Thu, 20 Nov 2014 01:55:07 +0400
Պաոլո Փիրջանյանի այցը Թումո http://208.113.206.172/hy/event/1130-2014-07-08-14-20-47 http://208.113.206.172/hy/event/1130-2014-07-08-14-20-47

Պաոլո Փիրջանյանի մասին

 

Դոկտոր Պաոլո Փիրջանյանը ղեկավարում է iRobot կորպորացիայի տեխնոլոգիական հետազոտությունների և մշակումների բաժինը: Նախկինում նա «Ռոբոտաշինության զարգացման» ընկերության գլխավոր տնօրենն է եղել, որը 2012-ին գնեց iRobot-ը՝ Հարավային Կալիֆորնիայի ծրագրավորման դասախոսի և ՆԱՍԱ-ի ինքնաթիռի մշակման բաժնի հետազոտողի կողմից, որի համար նա ստացել է առաջադեմ տեխնոլոգիաների մրցանակ: Նա ԱՄՆ-ի IEEE ռոբոտաշինության նախկին խորհրդի նախագահն է և արժանացել է ավտոմատացման ասոցացիայի մրցանակին 2004թ: Նա ունի Ալբորգ համալասարանի ասպիրանտի կոչում ռոբոտաշինության բնագավառում:

 

Այսօր Թումոն հպարտ էր հյուրընկալել iRobot կորպորացիայի փոխնախագահ և տեխնոլոգիաների գլխավոր մասնագետ Պաոլո Փիրջանյանին, նրա տիկնոջը և երկու որդիներին: iRobot-ը աշխարհի ամենաճանաչված ռոբոտների ստեղծման ընկերություններից է և հայտնի Roomba տնային մաքրման համար ստեղծված ռոբոտների հեղինակը:

 

Փիրջանյանը ծանոթացավ Թումոյի ուսումնական ծրագրին, միջավայրին, տեսավ եռաչափ տպագրման դասընթացի արդյունքները, ինչպես նաև ճանաչեց կենտրոնի ուսումնական բովանդակությանը և մեթոդներին: Նրա այցելությունը շարունակվեց Թումոյի ռոբոտաշինության աշխատասենյակ այցելությամբ, որտեղ այդ պահին Թումոյի ամառային ճամբարի պատանիները սովորում էին ստեղծել ինքնակառավարվող մարմիններ՝ օգտագործելով Lego Mindstorms-ի ռոբոտաշինական հավաքածուն:

 

Ռոբոտաշինության ներկայի և ապագայի մասին Փիրջանյանի մտքերին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Wed, 09 Jul 2014 01:20:47 +0400
TEDxKids@Yerevan 2014 http://208.113.206.172/hy/event/1052-tedxkids-yerevan-2014 http://208.113.206.172/hy/event/1052-tedxkids-yerevan-2014

TEDx-ի մասին

 

Առաջնորդվելով «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» ոգով՝ TED-ը ստեղծել է TEDx-ը:

TEDx –ը լոկալ, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է, որը միավորում է մարդկանց` քննարկելու TED–ի գաղափարներով կյանքի կոչված իրենց փորձը: Ավելին TEDx-ի մասին այստեղ:

Համացանցում www.ted.com կայքը դարձել է բացառիկ և հետաքրքիր գաղափարների տարածման ամենապոպուլյար առցանց հարթակ: Այն հետաքրքիր մարդկանց կողմից գլոբալ նշանակության հետաքրքիր գաղափարների տարածման յուրատեսակ ամբիոն է: Կարդալ ավելին >>



 

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Թումոն երրորդ անգամ հյուրընկալեց TEDxKids@Yerevan միջոցառումը: Միջոցառմանը ներկա գտնվեցին ավելի քան 300 պատանի Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից, և առաջին անգամ նաև խոսնակ Վրաստանից: TEDxKids@Yerevan-ը խրախուսում է պատանիներին անրադառնալ իրենց մտահոգող և հուզող խնդիրներին, որոնց մասին հարկավոր է բարձրաձայնել: Քսաներկու մասնակիցներն, որոնց տարիքային սանդղակը 10-18-ն էր խոսեցին տարբեր թեմաների մասին ինչպիսիք են՝ սոցիալական տարբեր ճնշումները երեխաների նկատմամբ, դպրոցներում առողջ սնունդը, սեռային տարբերակման պատճառով կատարված հղիության ընդհատումները, ժպիտի ուժը և անհաջողությունների պատճառով չհանձնվելու կարևորությունը:

 

taki full article 02 06 2014

 

Քսաներկու խոսնակներից բացի ներկա գտնվող պատանիները նույնպես հնարավորություն ունեցան խոսելու իրենց հուզող խնդիրների մասին «Open Mic» -ի շրջանակներում: Մասնակիցներից մեկը խոսեց դպրոցներում ընկերներին աջակցելու կարևորության մասին: Մի քանի պատանի Վրաստանից ժամանել էին Հայաստան ներկա գտնվելու միջոցառմանը, սակայն հնարավորությունը բաց չթողեցին մասնակցելու «Open Mic»-ին և մեկ րոպե խոսելու իրենց հուզող խնդիրների մասին: Եվ այն հարցին, թե ինչու են ցանկացել մասնակցել TEDxKids@Yerevan միջոցառմանը, բոլորը միաձայն փաստեցին, որ ցանկանում են իրենց ասելիքը ներկայացնել նաև միջազգային հարթակում:

 

Այս տարի TEDxKids@Yerevan միջոցառումը բացառիկ էր նրանով, որ ամբողջ կազմակերպչական ընթացքը կատարվել էր Թումոյի TED-Ed Club-ի մասնակիցների կողմից, որոնք անցել էին հատուկ կազմակերպչական հմտությունների դասընթաց:

 

 

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Tue, 03 Jun 2014 02:53:36 +0400
Անսահման Հիփ-հոփ Թումոյում http://208.113.206.172/hy/event/1046-2014-05-29-13-57-51 http://208.113.206.172/hy/event/1046-2014-05-29-13-57-51

Soul Street Dance-ի մասին

 

Soul Street Dance ընկերությունը հիմնադրվել է 1996թ Տեխասում: Խավիեր Գարսիայի ղեկավարությամբ խումբը պատրաստում է փողոցային պարերի տարբեր համարներ: Տղաների պարերը իրենց մեջ կրում են մշակութային տարրեր: Կարդալ ավելին>>

 

Մայիս ամսվա վերջին շաբաթը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հիփ- հոփ խրախճանք էր: Հայաստանի լավագույն հիփ-հոփ պարողները հավաքվել էին ցուցադրելու իրենց պարային հմտությունները: «Անսահման հիփ հոփ» մրցույթի շրջանակներում Հայաստան էին ժամանել հանրահայտ Soul Street Dance պարային քառյակը, ովքեր անցկացրեցին նախընտրական փուլեր ինչպես Երևանում, այնպես էլ Չարենցավանում և Վայքում:

 

taki full article 29 05 2014

 

19 ընտրված մասնակից հնարավորություն ստացան խմբի տղաների հետ մասնակցելու հատուկ վարպետության դասերի Երևանի Թումոյում: Նշենք, որ նախագիծը իրականացնում է Թումոն ԱՄՆ դեսպանության հետ համատեղ:

 

Երեք օրվա ընթացքում խմբի տղաների հետ միասին բեմադրեցին հետաքրքիր պարային շոու, որի ականատեսը դարձան հազարավոր հյուրեր՝ մայիսի 28-ին Թումոյի հարակից պուրակում տեղի ունեցած պարային գունեղ շոուի ընթացքում: Սակայն այս ամենով մրցույթը չի ավարտվում. լավագույն մասնակիցներին դեռ սպասվում է ուղևորություն հուլիսի 20-26-ը Բաթումում կայանալիք տարածաշրջանային պարի ակադեմիային մասնակցելու համար և ներկայացնելու Հայաստանը:

 

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Fri, 30 May 2014 00:57:51 +0400
Եվրոպայի օրը Թումոյում http://208.113.206.172/hy/event/1038-2014-05-23-14-40-40 http://208.113.206.172/hy/event/1038-2014-05-23-14-40-40

Եվրոպայի օրվա մասին

 

Եվրոպայի օրը Եվրոպայում խաղաղության և միասնականության ամենամյա տոնակատարություն է: Հայաստանում այն դարձել ա ամենամյա տոն, որը ներկայացնում է եվրոպական մշակութային բազմազանությունն ու ամրացնում ԵՄ-Հայասատան համագործակցությունը: Այս տարի Եվրոպայի օրվա միջոցառումները տեղի են ունենում Երևանում և Գյումրիում՝ մայիսի 17-ից 24-ը: Կարդալ ավելին>>

 

Մայիսի 21-ին, Թումոն հյուրընկալեց ավելի քան 150 հյուրի Հայաստանում Եվրոպայի օրվա առիթով: Բազմաթիվ հասարակական և պետական գործիչներ հավաքվեցին տոնելու այս օրը:

 

Ամբողջ երեկո ելույթ էր ունենում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, իսկ Թումոյի Թմբա-Թա նվագախումբը՝ գումարելով ուժերը բրիտանացի hand pan թմբկահար Դենիել Ուեյփլսի հետ՝ կատարեց նրանց հեղինակային գործերը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը և Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը ելույթ ունեցան՝ շեշտելով Եվրոպայի և Հայաստանի համագործակցության կարևորությունը:

 

taki full article 22 05 2014

 

Համերգը այս շաբաթ Երևանում և Գյումրիում անցկացվող Եվրոպայում խաղաղությունն ու միասնականությունը տոնելու միջոցառումներից մեկն է:

 

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Sat, 24 May 2014 01:40:40 +0400
Ջոբսի գրքի շնորհանդեսը http://208.113.206.172/hy/event/1016-2014-05-08-15-36-14 http://208.113.206.172/hy/event/1016-2014-05-08-15-36-14

Սթիվ Ջոբսի գրքի մասին

 

 

Երկու տարում Ջոբսի հետ ունեցած ավելի քան 40 հարցազրույցների, ինչպես նաև ավելի քան հարյուր մարդկանց՝ ընտանիքի անդամների, ընկերների, թշնամիների, մրցակիցների ու գործընկերների հետ հարցազրույցների հիման վրա Ուոլթեր Այզեքսոնը գրել է Ջոբսի կյանքի պատմությունը: Այզեքսոնի խոսքերով՝ Ջոբսը գնահատում էր ազնվությունը և ցանկանում էր, և խրախուսում իր ծանոթներին անկեղծորեն խոսել: Նա ոչինչ չէր վերահսկում և նույնիսկ չէր կարդացել գիրքը նախքան դրա տպվելը: Սթիվ Ջոբսի գիրքը համարվել է լավագույն վաճառվող գիրքը: Կարդալ ավելին>>

 

Մայիսի 7-ին Թումոյում տեղի ունեցավ Սթիվ Ջոբսի կենսագրական գրքի շորհանդեսը:  Վալտեր Այզեքսոնի հեղինակած  գիրքը այժմ հասանելի է  հայերենով ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ և Անտարես մեդիա հոլդինգի իրականացմամբ: Միջոցառումը մեկնարկեց ԱՄՆ դեսպան՝ Ջոն Հեֆերնի խոսքով, որի ընթացքում դեսպանը ողջունեց հյուրերին և անրադարձավ գրքում տեղ գտած կարևոր ուղերձներին: 

  

taki full article 08 05 2014

 

Միջոցառմանը հետաքրքիր շունչ հաղորդեց Թումո պատանի Արամայիս Ամիրբեկյանը, ով հատուկ այս միջոցառման համար պատրաստել էր կարճ ներկայացում, Ջոբսի կյանքի կարևորագույն փուլերի մասին: Միջոցառումը ամփոփվեց  Ջոբսի պատկերով խորհրդանշական տորթի համտեսմամբ:

Հիշեցնենք, որ Սթիվ Ջոբսի գիրքը հայերեն տպագրվել է 1000 օրինակով և նախատեսված չէ վճառքի համար, այն կտրամադրվի  Հայաստանի ուսումնական հաստատություններին՝ նորագույն տեխնոլոգիաների հանդեպ  հետաքրքրությունը էլ ավելի խթանելու համար:

 

 

 

 

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Fri, 09 May 2014 02:36:14 +0400
Րաֆֆիի շաբաթը Թումոյում http://208.113.206.172/hy/event/995-2014-04-25-15-15-49 http://208.113.206.172/hy/event/995-2014-04-25-15-15-49

 

Թումոյի խորհրդի անդամ և Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը ապրիլի 12-ից 19-ը Հայաստանում էր: Այցի նպատակն էր ծանոթանալ Թումոյի կրթական համակարգին և կենտրոնին օգնել կառուցել ծրագրավորման ընդլայնված ուսումնական պլան:

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Sat, 26 Apr 2014 02:15:49 +0400
Երաժշտական միքսեր DJ Շայնի հետ http://208.113.206.172/hy/event/942-dj http://208.113.206.172/hy/event/942-dj

Օլիվեր Շայնի մասին

 

Շայնը ծնվել է Շվեյցարիայում 1978թ.  և սկսել է իր կարիերան 1990թ տարբեր բարերում և ակումբներում, ինչպիսիք են L'Interdit և The Arthur's ակումբը:  1997թ. ավարտելով համալսարանը նա առաջին անգամ հանդես եկավ  DJ Sugar մականվամբ:  Մեկ տարի անց  նա սկսեց մշտական նվագել լեգենդար ակումբ 58- ում շատ այլ հայտնի DJ-ների հետ: 

 

Շաբաթ օրը՝ ապրիլի 5-ին, DJ Օլիվեր Շայնը վարպետության դաս էր վարում Թումոյում: Առաջին մասը ներառում էր ժամանակակից էլեկտրոնային երաժշտության հիմունքները և բաց էր բոլոր Թումո պատանիների համար:

 

Երկրորդ մասը՝ հիմնական դասը նվիրված էր DJ-ական արվեստին և DJ Booth-ի կիրառմանը: Դասընթացի ընթացքում ներկայացվեց տեսանյութ, որտեղ պարզ ցուցադրվում էր, թե ինչպես ստեղծել երաժշտական միքս: Այնուհետև Օլիվեր Շայնը հրավիրեց պատանիներին՝ ստեղծելու կենդանի միքս բեմի վրա, ընթացքում կիսելով իր կարծիքը պատանիների հետ: Դասընթացն ավարտին Օլիվերն առաջարկեց մասնակիցներին ուղարկել իր էլ. հասցեով իրենց պատրաստած միքսերը, որոնցից նա կընտրի լավագույն տասը և կհրապարակի իր պաշտոնական կայքում:

 

Շվեյցարիայի դեսպան պարոն Լուկաս Գասսերը, ով նույնպես ներկա էր միջոցառմանը, առաջարկեց հաղթողների անունները հայտարարել Շվեյցարիայի դեսպանատան ոչ պաշտոնական հավաքույթի ընթացքում:

 

 

{phocagallery view=tags|tagsid=77,}

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Tue, 08 Apr 2014 04:54:56 +0400
Առաջին համաշխարհային ստարտափ առաջնությունը Թումոյում http://208.113.206.172/hy/event/882-2014-03-07-18-24-17 http://208.113.206.172/hy/event/882-2014-03-07-18-24-17

Startup Cup-ի մասին

 

StartUp Cup-ը 68 մրցույթների համաշխարհային ցանց է, որն ընդգրկում է 57 երկիր: Աշխատանքային և ձեռնարկատիրական էկոհամակարգը զարգացնող այս կայացած մոդելը կարող է կիրառվել յուրաքանչյուր հասարակությունում: SrartUp Cup-ը Ձեռներեցության համաշխարհային շաբաթի գլխավոր միջոցառումն է և ԱՄՆ-ի ձեռներեցության համաշխարհային ծրագրի դեպարտամենտի պաշտոնական գործընկերը: Կարդալ ավելին>>

 

 

Մարտի 6-ին Թումոն հյուրընկալեց առաջին համաշխարհային StartUp Cup-ը, որը ճանաչեց լավագույն երեք բիզնես մոդելները Ռուսաստանից, Գանայից և Պակիստանից՝ վերջինս զբաղեցնելով առաջին տեղը: Աշխարհի յոթ ամենախոստումնալից ստարտափները հնարավորություն ունեցան, առցանց և կենդանի ձևով, ներկայացնելու իրենց բիզնես նախաձեռնությունները միջազգային ժյուրիին, որոնք հանդիսանում են աշխարհի տեղական StartUp Cup-երի ներկայացուցիչներ, և մրցելու հաղթողի կոչման համար:

 

Ս.թ. հունվար ամսին 21 երկրների տեղական ստարտափ մրցույթների հաղթողները մրցեցին առցանց հարթակում՝ համաշխարհային առաջնության համար հատկացված յոթ տեղերի համար: Այսօր գոյություն ունի StartUp Cup բիզնես մոդելի 68 մրցույթ՝ 57 տարբեր երկրներում:

 

Երևան քաղաքն ընտրվեց հետաքրքրություն ցուցաբերած այլ քաղաքների շարքից՝ հաշվի առնելով իր աճող ձեռնարկատիրական ներուժը: Պատահական չէր նաև առաջնությունը Թումոյում անցկացնելու ընտրությունը՝ որպես նորարարական և համարձակ նախաձեռնությունների կենտրոն, ուր պատանիների ներուժի բացահայտումը առաջնային է:

 

«Ես հավատում եմ մտքի ուժին, և այստեղ՝ Թումոյում, մենք ջանում ենք մեր պատանիներին զինել կարողություններով և օգնել նրանց բացահայտելու իրենց ամբողջ ներուժը և լինելու իրենց աճի և հաջողության սեփականատերը»,- երեկ մրցանակաբաշխության ժամանակ նշեց իր բացման խոսքում Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը :

 

Միջոցառումը հագեցած էր ոգևորող ելույթներով կազմակերպիչների և ժյուրիի անդամների կողմից:
Համաշխարհային ճանաչում ունեցող հաջողակ ձեռներեց և խոսնակ Ջեֆ Հոֆմանը հատուկ խոսք ուղղեց ներկաներին՝ բացահայտելով հաջողակ ձեռներեցի տաս հիմնական գործոնները: Իսկ Շոն Գրիֆինը՝ StartUp Cup-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենը, յուրահատուկ և ինտերակտիվ պրեզենտացիա անցկացրեց Թումո սաների համար՝ պատանիների հետ կիսելով իր հաջողությանների ուղին և խրախուսելով նրանց լինել համարձակ և բացահայտել լավագույնն իրենց մեջ:

 

Համաշխարհային StartUp Cup-ի հայաստանյան կազմակերպիչներն են Upostrophe հիմնադրամը և Թումոն: Միջոցառման աջակիցներն են USAID-ի կողմից ֆինանսավորվող Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի»), ինչպես նաև IAB ուսումնական կենտրոնը, «Այբ» դպրոցը, Deem Communications ընկերությունը, Printinfo ընկերությունը, AYWA-ն, Armenia StartUp Cup-ը, Միացյալ Նահանգների Ձեռներեցության համաշխարհային ծրագրի դեպարտամենտը և Կոֆմանի Ձեռներեցության համաշխարհային շաբաթը։

 

 

{phocagallery view=tags|tagsid=72,}

 

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Sat, 08 Mar 2014 06:24:17 +0400
Եռաչափ առցանց խաղի http://208.113.206.172/hy/event/869-2014-02-28-18-08-07 http://208.113.206.172/hy/event/869-2014-02-28-18-08-07

 

 

Թումոն շարունակում է իր պիլոտային նախագծերի շարքը այս անգամ եռաչափ փոխազդու խաղի ստեղծման նախաձեռնությամբ:

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Sat, 01 Mar 2014 06:08:07 +0400
60 վայրկյան տևողությամբ ֆիլմեր http://208.113.206.172/hy/event/864-60 http://208.113.206.172/hy/event/864-60

Մեթ Հալսի մասին

 

Մեթ Հալսը բրիտանացի ռեժիսոր է, ով առավելապես հայտնի է մի շարք մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմերով: Նրա առաջին դեբյուտային փաստավավերագրական ֆիլմը՝ «ՀԵՏԵՎԻՐ ՏԻՐՈՋԸ» (2009թ.) ֆիլմը, Էդինբուրգի միջազգային կինոփառատոնի կողմից բնութագրվել է որպես «ներշնչված կինեմատոգրաֆիական հաճույք»: 1990թ. ի վեր նրա ֆիլմերը ցուցադրվել են 23 տարբեր երկրներում անցկացված միջազգային կինոփառատոներում:

 

Այսօր Թումոյում ամփոփվեց «Ներառական կինոյի 60 վայրկյանները» ֆիլմերի ստեղծման դասընթացը, որի արդյուքնում ստեղծված տասներկու ֆիլմերից հաղթող ճանաչվեց երեքը։ Թումո սաներ Մարինե Գազազյանը, Տիգրան Ղալեչյանը, Մարիամ Բորեցյանը և Մարիա Սարգսյանը ստացան մրցանակներ փառատոնի աջակիցների կողմից։

 

Չորս օրերի ընթացքում դասընթացի ղեկավար կինոռեժիսոր Մեթ Հալսի ղեկավարությամբ 12 Թումո պատանիներ ծանոթացան ֆիլմերում ներառության թեմայի արտահայտման նրբություններին, ինչպես նաև ֆիլմի գաղափարը 60 վայրկյանում ներկայացնելու հմտություններին։

Ըստ Հալսի «շատ բարդ է նկարել 60 վարկյան տևողությամբ ֆիլմ կարճ ժամանակահատվածում և սահմանափակ հնարավորություններով ՝ այն է բջջայն հեռախոսով»։ Մասնակիցներից յուրաքնչյուրը ընտրել էր երկուական բառ, որոնք հիմք ծառայեցին իրենց ֆիլմերի թեմաների համար։

 

Որոշակի սահմանափակումներ դնելով մասնակիցների առջև՝ ռեժիսորը նպատակ ուներ խթանել պատանիների ստեծարարությունը՝ սահմաններ հաղթահարելու միջոցով։

Դասընթացը կազմակերպվել էր Բրիտանական խորհրդի հետ համատեղ Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակներում, որին աջակցեցին Բիլայն ընկերության, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Հայաստանում ։

 

 

{phocagallery view=tags|tagsid=70,}

 

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Fri, 28 Feb 2014 05:36:55 +0400
Լիտվայի օրը Թումոյում http://208.113.206.172/hy/event/850-2014-02-21-11-37-01 http://208.113.206.172/hy/event/850-2014-02-21-11-37-01

Սերունդների երկխոսության մասին

 

Ցուցահանդեսը ներառում է աշխատանքներ երեք սերունդ ներկակացնող լուսանկարիչներից՝ Ա. Սուտկուս, Ա. Կունչյուս, Ալ. Մացիյաուսկաս, Ռ. Ռակաուսկաս, Ռ. Պոժեռկիս,
Վ. Լուկուս, Ա. Սեսկուս, Ա. Վալիաուգա, Գ. Սեսոնիս, Մ. Կավալյաուսկաս, Մ. Աժուշիլիս, Դ. Ստանկյավիչյուս:

 

Պատկերների այս բազմազան շարքը արտացոլում է ինչպես անձնական և բովանդակալից, այնպես էլ աչքի չընկնող և առօրեական առանցքներ: «Առօրյա կյանքը» մեզ տալիս է բացառիկ հնարավորություն անդրադառնալու լիտվական հասարակությանը և՛ որպես կողմնակի դիտորդներ, և՛ տեղի լուսանկարիչների աչքերով:

 

Թումոն Լիտվայի անկախության օրվա կապակցությամբ համագործակցելով Լիտվայի դեսպանատան և Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ կազմակերպեց «Ամենօրյա կյանք. սերունդների երկխոսություն» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը Թումոյում և բացառիկ երաժշտական ներկայացում լիտվացի երաժիշտ Ռեգիմենտաս Շիլինսկասի մասնակցությամբ:

 

Միջոցառումը մեկնարկեց Լիտվայի դեսպանի Էրիկաս Պետրիկասի և Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանի ողջույնի խոսքերով, որոնց հաջորդեց «Ամենօրյա կյանք. Սերունդների երկխոսություն» լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությունը, որն ընդգրկում է երեք սերունդների լուսանկարիչների աշխատանքներ: Դրան հաջորդեց լիտվացի երաժիշտ Ռեգիմենտաս Շիլինսկասի և Թումոյի երաժշտական նախագծի մասնակիցների համատեղ մշակած երաժշտական համարը լիտվական երաժշտական գործիք սկրաբալայով, որի ընթացքում երաժիշտները կատարեցին Հայաստանի և Լիտվայի հիմները:

 

Միջոցառմանը ներկա գտնվեցին Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան՝ Ջոն Հեֆֆերնը, Հնդկաստանի դեսպան Հուրեշ Բաբուն, ինչպես նաև բարձրաստիճան հյուրեր այլ դեսպանատներից:

 

 

{phocagallery view=tags|tagsid=69,}

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Fri, 21 Feb 2014 23:37:01 +0400
Ինտերակտիվ Ամանոր Թումոյում http://208.113.206.172/hy/event/772-2013-12-26-15-04-44 http://208.113.206.172/hy/event/772-2013-12-26-15-04-44

Ամանորը Թումոյում

 

Թումոյում Ամանորյա միջոցառումները դարձել են արդեն ավանդույթ, որի ընթացքում անցկացվում են հետաքրքիր խաղեր, ներկայացումներ և պարեր:

 

Թումո պատանիները ստանձնեցին Թումո անձնակազմի դերերը Ամանորի յուրօրինակ տոնակատարության ընթացքում: Waraq արվեստագետների կողմից կազմակերպած միջոցառման ընթացքում մասնակիցները կրեցին տարբեր աշխատակիցների դիմակներ որոնց թվում էին անվտանգության աշխատակիցները, դասընթացների ղեկավարները և Թումոյի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը:

 

Միջոցառման մասնակիցները շրջում էին շենքում դիմակներով և կատարում տվյալ աշխատակցի պարտականությունները: Նրանք զարդարեցին սենյակները, ընտրեցին երգացանկ, պատրաստեցին Ամանորյա բացիկներ և պատրաստեցին ուտելիքներ կաֆետերիայում: Յուրաքանչյուր խումբը ղեկավարում էր հենց այն աշխատակիցը, ում դիմակը կրում էր տվյալ խումբը:

 

Միջոցառումը շարունակվեց Ամանորյա խաղով, ինչպես նաև պարերով, որտեղ պատանիները ցուցադրում էին իրենց պարային կարողությունները: Թմբա-Թա խմբի անդամները նույնպես մասնակցեցին միջոցառմանը իրենց անակնկալ ելույթով:

{phocagallery view=tags|tagsid=59,}

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Fri, 27 Dec 2013 03:04:44 +0400
Թմբա-Թա նվագախմբի բեմելը http://208.113.206.172/hy/event/766-2013-12-24-15-18-36 http://208.113.206.172/hy/event/766-2013-12-24-15-18-36

Թմբա-Թա նվագախմբի մասին

 

Թմբա-Թա խումբը կազմավորվել է 2013թ. Բամբիռ խմբի երաժիշտ Արիկ Գրիգորյանի ղեկավարությամբ: Սա երաժշտական նվագախումբ է, ովքեր ներկայացնում են հայկական երգեր դրանք համադրելով էքսպերիմենտալ և ժամանակակից էլեմենտներով:

 

Խումբը ստեղծվել է Թումոյում անցկացվող աշխատարանի ընթացքում, որտեղ մասնակիցները ուսումնասիրում էին երաժշտության հիմունքները և համադրում դրանք էլեկտրոնային երաժշտության հետ:

 

Թմբա-Թա նվագախումբն առաջին անգամ պաշտոնապես հանդես եկավ Stop ակումբում: Նրանք կենդանի հնչողությամբ կատարեցին երգեր Թումոյի ձայնագրման ստուդիայում կատարված աշխատանքներից ինչպիսիք են՝ «Պզտիկ պապան», «էստի արի», և խմբի նույնանուն «Թմբա-թա» երգը:

 

30 Թումո պատանիներից բաղկացած խումբը ելույթ ունեցավ լեփ -լեցուն ակումբում, որտեղ հավաքվել էին խմբի երկրպագուները, ընկերները և ծնողները: Պատանիները կատարեցին ժողովրդական երգեր մատուցելով դրանք ավանգարդ ոճում: iPad-ների միջոցով ստացված էլեկտրոնային երաժշտությունը համադրվելով կենդանի երաժշտական գործիքներով ապահովեցին խմբի ելույթների հետաքրքիր և յուրօրինակ լինելը:

 

{phocagallery view=tags|tagsid=58,}

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Wed, 25 Dec 2013 03:18:36 +0400
Գուգլ DevFest http://208.113.206.172/hy/event/557-devfest http://208.113.206.172/hy/event/557-devfest

Ծրագրավորման համաշխարհային կոնֆերանսներ

 

DevFest-ները ամբողջ աշխարհում Գուգլի ծրագրավորման խմբի կողմից կազմակերպված խոշոր, համայնքաշարժ միջոցառումներ են: Դրանք ներառում են տարբեր թեմաների շուրջ բանախոսների կողմից տրվող դասընթացներ, շուրջօրյա հեքեթոններ (միջոցառում, որի ժամանակ ծրագրավորման տարբեր ոլորտի մասնագետներ համագործակցելով աշխատում են որեւէ խնդրի լուծման շուրջ, անգլ.՝ hack-հաքեր, thon-մարաթոն), լաբորատորիաներ ու այլ միջոցառումներ: Յուրաքանչյուր DevFest եզակիորեն հարմարեցված է համապատասխան այն ծրագրավորող համայնքի կարիքներին, որին հյուրընկալել է: Յուրաքանչյուր DevFest ներշնչված է այն ընդհանուր համոզմունքով, որ մեծ գործեր կարող են ի կատար ածվել, երբ ծրագրավորողները համախմբվում են մտահղացումներ փոխանակելու համար: Կարդալ ավելին >> 

 

 

2013 թ. սեպտեմբեր ամսի վերջին երկու օրերի ընթացքում Թումոն հյուրընկալեց Գուգլ DevFest ծրագրավորման կոնֆերանսը, որը կազմակերպել էր Հայաստանի Գուգլի ծրագրավորողների խումբը՝ համագործակցելով Թումոյի հետ: Ծրագրավորողները, օգտվողներն ու ուսանողները մասնակցեցին ասուլիսին եւ քննարկեցին մոբայլ ու վեբ տեխնոլոգիաների մշակմանն ու ինտեգրմանը վերաբերող հարցեր:

 

glavni full article 30 09 2013

 

Առաջին օրը բանախոսների մեջ ընդգրկված Միշո Բերանիդզեն ներկայացրեց Google Earth-ում եռաչափ մոդելավորման ու արտապատկերման մեթոդները, Սաթենիկ Մնացականյանը խոսեց հաջորդ սերնդի մարդ-մեքենա միջերեսի ու ամպային համակարգերի ծրագրավորման մասին, Գասպար Չիլինգարովը քննարկեց համաժամանակյա NodeJS գործարքների, ծրագրավորման վերջին գործիքների ու կոդի պարզեցման վերաբերող հարցերը, իսկ Տիգրան Ազատյանի խոսքը նվիրված էր մեծաքանակ այցելություններով կայքերի կառուցվածքի հիմունքներին:

 

 

Երկրորդ օրը կայացավ Գուգլ Գլասի ներկայահանդեսն ու ցուցադրումը ավագ ծրագրային ինժեներ Իար Մահանիոկիի կողմից: Իարը ներկայացրեց սարքի հնարավորություններն ու դրա օգտագործման ոլորտները, ապա շրջայց կատարեց Թումոյում՝ կատարելով Թումոյի առաջին Գլաս նկարահանումը: Ցանկացողները փորձեցին սարքի հնարավորություններն ու ծանոթացան ծրագրաշարային միջերեսին: Կարդալ ավելին>>

 

 

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Sun, 13 Oct 2013 00:28:41 +0400
Թումոն` Գուգլ Գլասի միջով http://208.113.206.172/hy/event/537-devfest http://208.113.206.172/hy/event/537-devfest

 

Գուգլ ընկերության ավագ ծրագրային ինժեներ Իար Մահանիոկիի այցի ժամանակ Թումոյում փորձարկեց Գուգլ Գլաս սարքը:

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Tue, 01 Oct 2013 00:41:04 +0400
Յան Գիլանի այցը Թումո http://208.113.206.172/hy/event/513-2013-09-20-16-13-51 http://208.113.206.172/hy/event/513-2013-09-20-16-13-51

Իան Գիլլանի մասին

 

Անգլիացի ռոկ երաժիշտ Իան Գիլլանը, հայտնի Deep Purple խմբի անդամ է: Հետագայում 1984թ  նա հիմնեց Իան Գիլլան ապրանքանիշը: Նա իր վրա կրում է Էլվիս Սպրեսլիի ազդեցությունը, ում լսելուց հետո նա որոշեց դառնալ երաժիշտ: Կարդալ ավելին>>

 

Լեգենդար ռոք երգիչ և երգահան  Յան Գիլանը իր մի քանի ընկերների  և ընտանիքի անդամների հետ  այցելեց Թումո:

Deep Purple խմբի հայտնի վոկալիստը շրջեց Թումոյում, ծանոթանալով յուրատեսակ ուսումնական մթնոլորտին, ունկնդրելով երաժշտական համարներ  Թումո պատանիների կատարմամբ և ստորագրություն թողնելով իր երկրպագուների համար:

 

«Ես ինձ զգում եմ ինչպես ֆիլմում, դուք բոլորդ հիասքանչ եք: Շնորհակալություն»,- գրեց Յան Գիլանը Թումոյի պատին մեկնելուց առաջ:


Գիլանը Հայաստանում էր Գյումրիում բացվող երաժշտական դպրոցի բացման կապակցությամբ: 1988թ․ Սպիտակի երկրաշարժից հետո Գիլանն ակտիվորեն մասնակցել է տարբեր բարեգործական նախագծերին: Տես ավելին>>

 

 

 

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Sat, 21 Sep 2013 03:13:51 +0400
Այցելություն Կալիֆորնիայից http://208.113.206.172/hy/event/509-2013-09-19-16-13-21 http://208.113.206.172/hy/event/509-2013-09-19-16-13-21

Կալիֆորնիայի նահանգային ժողովի մասին

 

Կալիֆորնիա նահանգի վեհաժողովն ունի ժողովրդի կողմից ընտրված 80 անդամ, որոնք ներկայացնում են նրանց: այս ներկայացուցիչները պարտականություն են ստանձնում գործի դնել նահանգային օրենքներն ու ստեղծել նահանգի ֆյուջեն: Նրանց այցելությունը Հայաստան նպատակ ուներ ավելի մոտիկից ծանոթանալ հայկական մշակույթին ու խորացնել Կալիֆորնիայի հարաբերությունները Երեւանի ու Ստեփանակերտի հետ: Կարդալ ավելին >>

 

Թումոն հյուրընկալեց Կալիֆորնիա նահանգի Վեհաժողովի պատվիրակությունը՝ դառնալով Հայաստանի հանրապետություն ու Լեռնային Ղարաբաղ նրանց մեկշաբաթյա այցի մի մասը:

Թումոն դարձավ այն կանգառներից մեկը նրանց բազմազմաթիվ այցելությունների շարքում, որոնց ընթացքում պատվիրակությունը ծանոթանում է Հայաստանի տարբեր քաղաքական, կրթական ու մշակույթային հաստատություններին:

 

Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը պատվիրակությանը ծանոթացրեց Թումոյի նախաձեռնության հետեւում կանգնած բովանդակությանը եւ հայ երիտասարդության ապագա առաջընթացն ապահովելու ձգտումներին՝ հատկապես ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտներում: Նրանք շրջայց կատարեցին Թումոյում, հնարավորություն ունեցան զրուցել ուսանողների հետ եւ պատկերացում կազմել նրանց ուսումնական փորձառության մասին:

 

{phocagallery view=tags|tagsid=34,}

 

 

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Fri, 20 Sep 2013 03:13:21 +0400
TEDx-յան «Մեծ երազանքները» Թումոյում http://208.113.206.172/hy/event/497-tedx http://208.113.206.172/hy/event/497-tedx

 

2013 սեպտեմբերին Թումոն հերթական անգամ հյուրընկալեց TEDxYerevan միջոցառումը, որին  ներկա գտնվեցին ավելի քան 300 հանդիսատես։

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Tue, 17 Sep 2013 02:31:55 +0400
Հյուրեր Հարավից http://208.113.206.172/hy/event/523-2013-09-25-14-28-55 http://208.113.206.172/hy/event/523-2013-09-25-14-28-55

 

դպրոցից: Սփուռքի նախարարությունում պաշտոնական հանդիպում ունենալուց հետո պատանիները անմիջապես այցելեցին Թումո:

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Thu, 26 Sep 2013 01:28:55 +0400
Ամառային խրախճանք http://208.113.206.172/hy/event/467-2013-08-16-14-01-24 http://208.113.206.172/hy/event/467-2013-08-16-14-01-24

 

Ամառային արձակուրդներին ընդառաջ և Թումոյի երկրորդ տարեդարձի առիթով Թումոյում տեղի ունեցան մի շարք հետաքրքիր միջոցառումներ։

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Fri, 16 Aug 2013 23:47:46 +0400
Ֆրանսիական ՀԲԸՄ խմբի այցը Թումո http://208.113.206.172/hy/event/453-2013-08-12-13-36-32 http://208.113.206.172/hy/event/453-2013-08-12-13-36-32 ]]> webadmin@tumo.org (Super User) EVENTS Tue, 13 Aug 2013 00:04:33 +0400 «Ոսկե ծիրան»-ի հետ համատեղ հանդիպումներ http://208.113.206.172/hy/event/407-tumo-golden-apricot-host-provocative-film-forums-hy http://208.113.206.172/hy/event/407-tumo-golden-apricot-host-provocative-film-forums-hy

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն

 

Ամեն տարի իրականացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2004թ-ին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից` ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: 2005թ-ից փառատոնի նախագահն է համաշխարհային ճանաչում վայելող, ծագումով հայ կանադաբնակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը:

 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանն է «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ», որը նաև մշակութային կապերի ու երկխոսության հաստատմանը նպաստելու մեր ոգեշնչման աղբյուրն է:

 

Փառատոնը ողջունում է այնպիսի ֆիլմեր, որոնցում ներկայացված են զանազան էթնիկ, ազգային խմբեր, տարբեր կրոններ, սովորական և հայտնի մարդկանց առօրյա կյանքը, նրանց հոգսերն ու ուրախությունները այս փոփոխվող աշխարհում իմաստ որոնելիս, աստիճանաբար ավելի ու ավելի քիչ սահմաններ ճանաչող աշխարհում վերահաստատվելիս:

 

 

Թումոն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ համատեղ այս շաբաթ կազմակերպեցին մի շարք հանդիպումներ միջազգային ճանաչում ունեցող անձանց մասնակցությամբ:

 

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ մրցանակակիր կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի, հաղորդակցման մասնագետ Պատրիկ Սարկիսյանի և տրանսմեդիայի մասնագետ Դանիել Կալաբուգի հետ: Նրանք զրուցեցին «տրանսմեդիայի» մասին, թե ինչպես ստեղծել մի ամբողջական պատմություն՝ միավորելով տարբեր պլատֆորմներ:

 

«Սա հրաշալի հնարավորություն է հյուրընկալելու այնպիսի անձանց, ովքեր փորձում են կապոել ֆիլմարտադրությունը այնպիսի ոլորտների հետ, ինչպիսիք են խաղերի ստեղծումը և կայքերի մշակումը, – նշում է Բեկոր Փափազեանը, ով հանդիսանում է Թումոյի հոգաբարձուների խորհրդի անդամ և այս քննարկման մեկնաբանը։ «Տարբեր երկրների և մշակույթների ներկայացուցիչներից զանազան կարծիքներ լսելն արդեն  ահռելի կարևորություն ունի մեր ապագա մասնագետների մտահորիզոնի ընդլայնման գործում»։

 

IMG 3348 site

 

Քննարկման մասնկիցները զրուցեցին արդի, իրենց մտահոգող թեմաների շուրջ, ինչպես նաև քննարկեցին հանդիսատեսի փոխվող վերաբերմունքը ֆիլմի և մեդիայի հանդեպ:

 

«Հանդիսատեսը միշտ էլ ցանկացել է ավելի ներգրավվել պատմության մեջ և այժմ տեխնոլոգիաները նրանց ընձեռում են այդ հնարավորությունը»,- ասաց Կալաբուգը, ով մասնակցում էր քննարկմանը Իսպանիայից առցանց տրաբերակով։ «Բայց խնդիրն այն է, թե որքան ենք մենք ցանկանում, որպեսզի հանդիսատեսը մասնակցի պատմության զարգացմանը»:

 

3288Watermarked site

 

Չնայած հնչած տարբեր կարծիքների, բոլոր երեք մասնակիցներն էլ համաձայնվեցին, որ սոցիալական և տեխնոլոգիական նվաճումները լիովին փոխել են պատմությունների մատուցման ձևը:

 

Հանդիպումները շարունակվեցին նաև հինգշաբթի օրը, երբ Թումո հյուրընկալվեց փաստագրական կինոռեժիսոր Գոդֆրի  Ռեջջոյին:

 

«Երբ ես 13 տարեկան էի, որոշեցի հեռանալ տանից և գտնել այն ինչ ուզում եմ»,- հենց այսպես սկսեց իր խոսքն հայտնի ռեժիսորը՝ ոգեշնչելով ուսանողներին, ֆիլմի սիրահարներին և բոլոր ներկաներին հետևել իրենց ցանկություններին։ «Եթե ինչ որ բան եք ցանկանում անել, ապա երկար մի մտածեք, այլ ռիսկի դիմեք, մնացյալը ինքնըստինքյան կստացվի», հավելեց նա։

 

 

Ռեժիսորն իր խոսքում անրադարձավ նաև արվեստի և տեխնոլոգիաների կարևորությանը արդի իրականությունում: «Տեխնոլոգիաները ամենատարակարծիք այժմյան թեման են:  Այն ինքնին մի նոր շրջակայք է, այլ ոչ թե մի բան, որը մենք պարզապես օգտագործում ենք»։

 

 

Ավարտին կինոռեժիսորը հավելեց. «Ապագան հենց դուք եք, ստեղծե՛ք ձեր աշխարհը, ուրիշի աշխարհում ապրելու փոխարեն:»

 

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Tue, 16 Jul 2013 21:36:00 +0400
«Երկրի օրը» http://208.113.206.172/hy/event/240-2013-05-17-11-01-05 http://208.113.206.172/hy/event/240-2013-05-17-11-01-05 ]]> webadmin@tumo.org (Super User) EVENTS Fri, 03 May 2013 19:27:11 +0400 Շախմատային շաբաթ http://208.113.206.172/hy/event/227-2013-05-17-10-53-50 http://208.113.206.172/hy/event/227-2013-05-17-10-53-50

 

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Fri, 26 Apr 2013 01:25:34 +0400
Թումօրքեսթրայի առաջին միջազգային համագործակցությունը http://208.113.206.172/hy/event/229-o http://208.113.206.172/hy/event/229-o

Երաժշտական դասընթացներ

Հայաստանի (հավանբար նաև Արևելյան Եվրոպայի) առաջին iPad նվագախումբը, որի ղեկավարն է կոմպոզիտոր և երաժիշտ Արամ Ռայնը, վերակատարեցին Գրեմմի մրցանակի ներկայացված իսպանացի երգչուհի Վեգայի ջազային հայտնի երգը՝ "Mejor Mañana" (Վաղն ավելի լավը կլինի):


Ի պատասխան՝ Վեգան դիտեց այդ տեսանյութն ու անձամբ իր շնորհակալությունը հայտնեց Թումoրքեսթրային. «Ես սիրեցի iPad նվագախումբը: Որքան երիտասարդ են և որքան տաղանդավոր: Ես վայելեցի նրանց ժպիտները, երբ նվագում էին իմ երգը: Շնորհակալ եմ: Ես միշտ ուրախանում եմ, երբ տեսնում եմ մարդիկ որքան հրաշալի բաներ են անում աշխարհով մեկ»:

 

Թումո կենտրոնի անունից մենք ցանկանում ենք անկեղծորեն շնորհակալություն հայտնել Վեգային իր դրական կարծիքի մասին մեր ուսանողների աշխատանքի վերաբերյալ՝ ցանկանով նրան լավագույնն իր գործուներության մեջ:

 

Խմբի կազմում – Աննա - առաջին դաշնամուր,  Մարտին – 2-րդ դաշնամուր, Ռոբերտ - սաքսաֆոն, Փեմմի – ստակատտո լարեր, Փիթեր – տրոմբոն, Մարգարիտա -բաս, Սոնա - ֆլեյտա, Լուսե- թավջութակ/լարային գործիքներ, Ապավեն – ռիթմիկ դաշնամուր, Վլադ – թմբուկներ:

 

 

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Fri, 26 Apr 2013 01:39:35 +0400
ՆԱՍԱ-ի դասախոսությունը Skype-ով http://208.113.206.172/hy/event/183-skype http://208.113.206.172/hy/event/183-skype

 

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Sat, 16 Mar 2013 17:42:11 +0400
Թումոյի բացումը Դիլիջանում http://208.113.206.172/hy/event/383-2013-06-18-13-41-02 http://208.113.206.172/hy/event/383-2013-06-18-13-41-02 ]]> webadmin@tumo.org (Super User) EVENTS Tue, 29 Jan 2013 00:33:24 +0400 Արտավազդ Փելեշյանը Թումոյում http://208.113.206.172/hy/event/182-2013-05-17-15-43-42 http://208.113.206.172/hy/event/182-2013-05-17-15-43-42

 

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Sat, 16 Mar 2013 02:24:06 +0400
ՀԲԸՄ-ի բացօթյա համերգ http://208.113.206.172/hy/event/186-2013-05-17-12-27-00 http://208.113.206.172/hy/event/186-2013-05-17-12-27-00 ]]> webadmin@tumo.org (Super User) EVENTS Sat, 16 Mar 2013 18:13:20 +0400 Շուշի արվեստի նախագիծ http://208.113.206.172/hy/event/185-2013-05-17-12-52-20 http://208.113.206.172/hy/event/185-2013-05-17-12-52-20

 

 

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Sat, 16 Mar 2013 18:03:29 +0400
Օսկարի արժանացած «Խիզախը» http://208.113.206.172/hy/event/180-2013-05-17-14-37-46 http://208.113.206.172/hy/event/180-2013-05-17-14-37-46 ]]> webadmin@tumo.org (Super User) EVENTS Sat, 16 Mar 2013 02:04:59 +0400 Թումոյի առաջին տարեդարձը http://208.113.206.172/hy/event/188-2013-05-17-14-46-40 http://208.113.206.172/hy/event/188-2013-05-17-14-46-40

 

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Sat, 16 Mar 2013 18:43:25 +0400
«Ոսկե ծիրան» 2012 http://208.113.206.172/hy/event/102-2012 http://208.113.206.172/hy/event/102-2012

 

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Sat, 28 Jul 2012 02:15:23 +0400
TEDxKids@Yerevan 2012 http://208.113.206.172/hy/event/104-tedxkidsyerevan http://208.113.206.172/hy/event/104-tedxkidsyerevan ]]> webadmin@tumo.org (Super User) EVENTS Mon, 30 Jul 2012 22:27:16 +0400 Թումոյի հանդիսավոր բացումը Երևանում http://208.113.206.172/hy/event/179-2013-05-17-15-38-56 http://208.113.206.172/hy/event/179-2013-05-17-15-38-56

 

]]>
webadmin@tumo.org (Super User) EVENTS Tue, 05 Feb 2013 02:14:00 +0400