Ձայնի մակարդակները

2013-10-31

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այսօր Թումոյի երգչախումբը սկսեց իր առաջին երաժշտական գործերի ձայնագրությունը «Ձայնի մակարդակները» նախագծի շրջանակներում:


Այն ուղեքցվում է մեղեդային վոկալներով ու կենդանի գործիքավորումամբ, որոնք ստեղծվում են աշխատարանում ընդգրկված ավելի քան 25 պատանիների կողմից:

 

Նախագիծը ղեկավարում է «Բամբիռ» ֆոլկ-ռոք խմբի անդամ Արիկ Գրիգորյանը և այն համադրում է նորարարական մոտեցումներով համեմված վոկալ կատարումներ ու ավանդական, ժողովրդական ռիթմեր: Մասնակիցները ուսումնասիրում են երաժշտության հիմունքները և ինչպես համատեղել թվային տեխնոլոգիան կենդանի ձայնի հետ:

 

Օգտագործելով ձայնագրման նորագույն սարքավորումներ՝ խումբը Թումոյի նոր երաժշտական ստուդիայում կձայնագրի իր բնօրինակ գործերից վեցը: