Խորհրդային մոդեռնիստական ցուցահանդես և քննարկում

2014-12-15

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Շաբաթ օրը Թումոն հյուրընկալեց 200-ից ավել հյուրի «Խորհրդային մոդեռնիստական ճարտարապետություն» ցուցահանդեսի և քննարկման շրջանակներում:

 

Ցուցահանդեսը բացեցին վիզուալ արվեստագետ Կատարինա Ռոտերսի՝ երկու շաբաթ տևողությամբ դասընթացի երկու մասնակիցները. խոսքով հանդես եկավ Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը, ով ամփոփեց դասընթացի ընթացքն ու արդյունքները: Դասընթացի արդյունքները ցուցադրվեցին մեծ էկրանի, ինչպես նաև 14 էկրանների և iPad-ների վրա: Հյուրերը հնարավորություն ունեցան նաև գնահատելու ցուցահանդեսի աշխատանքները iPad-ների միջոցով:

 

Ցուցահանդեսից հետո Թումո կինոսրահում անցկացվեց «Այլ հասարակության հետքեր» քննարկումը, որը վարեց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը: Արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը խոսեց ճարտարապետության ազդեցության մասին հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում: Վավերագրական լուսանկարիչ Հայկ Բիանջյանը խոսեց իր անձնական հավաքածուի մասին՝ խորհրդային արվեստի պարագաներ, որոնց միջոցով պահպանվում են տվյալ ժամանակահատվածի հիշողությունները: Վերջին խոսնակը Կատարինա Ռոտերսն էր, ով խոսեց Հունգարական կուբ տների մասին, որոնք արտացոլում են պատմամշակութային ժառանգություն: Այս ամենին հետևեց բաց քննարկումը հանդիսատեսի հետ:

 

Ցուցահանդեսը բաց է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 14:00-19:30-ը մինչև դեկտեմբերի 19-ը: