Ամառային ճամբար

Թումո Ճամբար, ամառ 2013

 

 

 

Թումո ամառային և ձմեռային ճամբարը բաց է 12-18 տարեկան բոլոր պատանիների համար:
 
Ճամբարը հագեցած փորձառություն է, որը համադրում է ուսումն ու ժամանցը՝ արվեստի և տեխնոլոգիաների խաչմերուկում: Այն անցկացվում է Երևանում՝ 4 շաբաթ տևողությամբ: Ճամբարականները կարող են գալ մեկ շաբաթով, կամ միավորել 2, 3 կամ 4 շաբաթները միանգամից` ավելի խորը ուսումնառության նպատակով:

 

Snapshot

 

Ճամբարի առավոտյան ծրագիրը կազմված է այն դասընթացների խտացված տարբերակներից, որոնք հասանելի են Թումո կենտրոնի սաներին ամբողջ տարվա ընթացքում: Ճամբարում մասնակիցները կիրականացնեն իրենց սեփական նախագծերը` միավորելով Թումոյի 4 ուսումնական ոլորտներից մեկը կամ 2 մասնագիտացված դասընթացները տեխնիկական կամ արտիստիկ հմտությունների հետ:  
 
Օրվա երկրորդ կեսին ճամբարականները հնարավորություն ունեն հատուկ ծրագրված շրջագայություն կատարել Երևանով մեկ և շրջակա վայրեր, որտեղ կկարողանան նյութեր հավաքել իրենց ստեղծարար նախագծերի համար: Ցանկության դեպքում մասնակիցները կարող են մասնակցել սպորտային միջոցառումերին Թումանյանի այգու տարածքում, որը նույնպես ղեկավարում է Թումո կենտրոնը: Իսկ շաբաթ օրերին ցանկացողները կարող են մասնակցել դեպի Հայաստանի տեսարժան վայրեր շրջագայության:

 

 

Մասնակցի՛ր