Մեր մասին

Սիմոնյան հիմնադրամի մասին


Թումոն Սեմ եւ Սիլվա Սիմոնյանների երեւակայության արդյունքն է: Սիմոնյան կրթական հիմնադրամը ամբողջությամբ հոգում է Թումո կենտրոնի կարիքները, միջոցներ տրամադրում վերջինիս ծրագրերի զարգացման, հարակից պլազայի եւ Թումանյանի այգու բարեկարգման համար:

 

Սիմոնյանները սերտորեն ներգրավված են Թումոյի գործունեության մեջ. Սեմն իր փորձն է ներդնում տեխնոլոգիաների ու տնտեսական զարգացման  ուղղությամբ, իսկ Սիլվան իր ներդրումն ունի կենտրոնի շրջակա միջավայրի բարեկարգման և Թումո ծրագրի զարգացման գործում: Թումոյի յուրահատուկ ուսումնական ծրագիրը կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի և Թումո խորհրդի անդամ Բեկոր Փափազյանի հետ համագործակցության արդյունք է:

Թումոն արտադպրոցական ուսումնական նոր միջավայր է, որտեղ 12-18 տարեկան հազարավոր պատանիներ ուսանում են սեփական հանձնառությամբ: Ուղղորդվելով հմուտ մանկավարժների ու մեդիա մասնագետների կողմից՝ ուսանողներն իրականացնում են իրենց անհատական ուսումնական պլանը Թումո աշխարհի միջոցով՝ հատուկ մշակված ուսումնական հարթակ, որը պատրաստում է նրանց գործնական աշխատանքների համար։ Մասնագիտացված դասընթացները, դասախոսություններն ու միջոցառումները ուսանողներին հնարավորություն են տալիս կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները նաև առօրյա կյանքում:  
 
Թումոյի առաջնորդները բարձրակարգ ու եռանդուն մասնագետներ են կենտրոնի ուսումնական ոլորտների ասպարեզում։ Իմացեք ավելին Թումո խորհրդի անդամների և ղեկավարության մասին այստեղ:

 

 march faces

 

Թումոյի ուսանողները, զինված լինելով ավելի լայն աշխարհայացքով, առաջադեմ փորաձառությամբ ու աշխատանքային մրցունակ թղթապանակներով, նպաստում են իրենց ապագա կարիերայի զարգացմանը։
 
Մեր նպատակն է ընդլայնել երիտասարդների մտահորիզոնը և միջոցներ տրամադրել իրենց լիարժեք ստեղծագործական ներուժը բացահայտելու համար: Մենք ձգտում ենք խանդավառություն առաջացնել հայ երիտասարդության շրջանում ու խրախուսում ենք նրանց, որ ստեղծեն նոր հնարավորություններ իրենց համար: Մենք ցանկանում ենք օգնել պատանիներին՝ ձեռք բերել 21-րդ դարի հմտություններ, որոնք անհրաժեշտ են կյանքում հաջողություններ ունենալու համար: Այսպիսով մենք հույս ունենք կանխել Հայաստանի աշխատունակ զանգվածի կամ ապագա աշխատուժի պարտադրված արտագաղթը:
 
Թումոն շահույթ չհետապնդող կազմակերպություն է․ Թումո ծրագրին մասնակցելն անվճար է և բաց բոլոր տեղացի պատանիների համար: Սկսած 2011 թ.-ին մեր բացման օրից՝ Թումոն հազարավոր պատանիների տրամադրում է յուրօրինակ ուսումնական փորձառություն: