Թումո գալով՝ անդամները մուտք են գործում հատուկ կրթական միջերես, որ կոչվում է Թումո աշխարհ: Սա վիրտուալ տարածք է՝ կազմված կապույտ ծովում լողացող կղզիներից, ուր յուրաքանչյուր անդամ ուսումնասիրում է բազմաբնույթ վարժանքների դաշտը: Առաջընթաց գրանցելով Թումո աշխարհում՝ յուրաքանչուր անդամ գծում է իր անհատական ուսումնական պլանն ու հետագիծը: Երբ Թումո անդամները ծանոթանում ու կատարում են վարժանքները, նրանք նաև հաղորդակցվում են՝ փոխանակելով գրառումներ, ձևավորելով թիմեր ու միմյանց առաջարկելով հետաքրքիր վարժանքներ:
Թումո աշխարհի՝ հաջորդաբար դժվարացող վարժանքների միջով անցումը նման է տեսախաղում մի աշխարհից մյուսին անցնելուն։ Այդ ընթացքում անդամները ձեռք են բերում մի շարք հմտություներ ու ուղի են հարթում դեպի նոր, առավել դժվար մակարդակներ ու աշխատարաններ:
Թումոյի արտադպրոցական ուսումնական ծրագիրը հիմնված է յուրօրինակ ճկուն ու ճշգրիտ համակարգի վրա: Թումո անդամներն իրականացնում են իրենց ուսումնառությունը Թումո ծրագրրի միջոցով՝ հիմնվելով իրենց անհատական նախասիրությունների եւ սեփական ուսումնական ընթացքի վրա: Այս ճկուն համակարգի շնորհիվ նրանք բացահայտում են չորս հիմնական ոլորտները․
Անիմացիա |
Խաղերի ստեղծում |
Կայքերի մշակում |
Թվային մեդիա |
Թումո անդամները հենց սկզբից ծանոթանում են այս չորս ոլորտներին: Առաջ անցնելով ուսումնական ծրագրով և հաղթահարելով իրար հաջորդող և բարդացող առաջանդրանքները՝ նրանք կենտրոնանում են չորս ոլորտներից մեկի վրա և աշխատում վերջնական նախագծի մշակման ուղղությամբ երկամյա ուսումնական շրջանի ավարտին:
Հիմնական ուսումնական ոլորտներից բացի, Թումո ծրագիրն ընդգրկում է մի շարք օժանդակ՝ տեխնիկական, արտիստիկ և մասնագիտական հմտությունների զարգացում, որոնք կարևոր են բոլոր չորս ոլորտներում:
Տեխնիկական հմտություններ | Արտիստիկ հմտություններ |
Մասնագիտական հմտություններ |
Համակարգչային ծրագրավորում | Նկարչություն | Առցանց գրագիտություն |
Եռաչափ (3D) մոդելավորում |
Երաժշտություն | Հաղորդակցություն |
Երկչափ (2D) գրաֆիկա |
Ստեղծագրություն | Համագործակցություն |
Անդամներն ստեղծում են իրենց անհատական ուսումնական պլանը՝ առաջընթաց գրանցելով Թումո աշխարհում, որը խաղի նմանվող վիրտուալ միջավայր է՝ մշակված այնպես, որ հեշտացնի բազմաոլորտ ուսումնական ուղիով տեղաշարժվելը: Անդամներին աջակցում են ուսուցանող մարզիչները՝ ուսուցողական ձեռնարկների, վարժությունների և նախագծերի նմանվող Թումո վարժանքներ կատարելիս. նրանք մշտական շփման մեջ են, որ կարողանան օգնել և ուղղորդել յուրաքանչյուրին ուսումնական գործընթացում:
Ինքնուրույն ուսուցմանը, անհատական և թիմային վարժանքներին զուգորդում են գործնական աշխատարանները: Սրանք դասընթացներ են, որոնց ժամանակ Թումո անդամները ղեկավարի օգնությամբ աշխատում են ուսումնական նախագծերի մշակման ուղղությամբ: Լինում են նաև այլ դասախոսություններ ու միջոցառումներ, որոնք ոգևորում են պատանիներին և օգնում նրանց ընդլայնել մտահորիզոնը:
Թումոյի աշխատարանների և միջոցառումների մասին ավելին կարող եք իմանալ այստեղ: