Ուսուցում

Թումո աշխարհը


Թումո գալով՝ անդամները մուտք են գործում հատուկ կրթական միջերես, որ կոչվում է Թումո աշխարհ: Սա վիրտուալ տարածք է՝ կազմված կապույտ ծովում լողացող կղզիներից, ուր յուրաքանչյուր անդամ ուսումնասիրում է բազմաբնույթ վարժանքների դաշտը: Առաջընթաց գրանցելով Թումո աշխարհում՝  յուրաքանչուր անդամ գծում է իր անհատական ուսումնական պլանն ու հետագիծը: Երբ Թումո անդամները ծանոթանում ու կատարում են վարժանքները, նրանք նաև հաղորդակցվում են՝ փոխանակելով գրառումներ, ձևավորելով թիմեր ու միմյանց առաջարկելով հետաքրքիր վարժանքներ:

 

Թումո աշխարհի՝ հաջորդաբար դժվարացող վարժանքների միջով անցումը նման է տեսախաղում մի աշխարհից մյուսին անցնելուն։ Այդ ընթացքում անդամները ձեռք են բերում մի շարք հմտություներ ու ուղի են հարթում դեպի նոր, առավել դժվար մակարդակներ ու աշխատարաններ:

 

 

Թումոյի արտադպրոցական ուսումնական ծրագիրը հիմնված է յուրօրինակ ճկուն ու ճշգրիտ համակարգի վրա:  Թումո անդամներն իրականացնում են իրենց ուսումնառությունը Թումո ծրագրրի միջոցով՝ հիմնվելով իրենց անհատական նախասիրությունների եւ սեփական ուսումնական ընթացքի վրա: Այս ճկուն համակարգի շնորհիվ նրանք բացահայտում են չորս հիմնական ոլորտները․

 

Անիմացիա
Խաղերի ստեղծում
Կայքերի մշակում
Թվային մեդիա

 

Թումո անդամները հենց սկզբից ծանոթանում են այս չորս ոլորտներին: Առաջ անցնելով ուսումնական ծրագրով  և հաղթահարելով իրար հաջորդող և բարդացող առաջանդրանքները՝ նրանք կենտրոնանում են չորս ոլորտներից մեկի վրա և աշխատում վերջնական նախագծի մշակման ուղղությամբ երկամյա ուսումնական շրջանի ավարտին:

 

Հիմնական ուսումնական ոլորտներից բացի, Թումո ծրագիրն ընդգրկում է մի շարք օժանդակ՝ տեխնիկական, արտիստիկ և մասնագիտական հմտությունների զարգացում, որոնք կարևոր են բոլոր չորս ոլորտներում:

 

Տեխնիկական հմտություններ Արտիստիկ հմտություններ
Մասնագիտական հմտություններ
Համակարգչային ծրագրավորում Նկարչություն Առցանց գրագիտություն
Եռաչափ (3D) մոդելավորում
Երաժշտություն Հաղորդակցություն
Երկչափ (2D) գրաֆիկա
Ստեղծագրություն Համագործակցություն

 

Անդամներն ստեղծում են իրենց անհատական ուսումնական պլանը՝ առաջընթաց գրանցելով Թումո աշխարհում, որը խաղի նմանվող վիրտուալ միջավայր է՝ մշակված այնպես, որ հեշտացնի բազմաոլորտ ուսումնական ուղիով տեղաշարժվելը: Անդամներին աջակցում են ուսուցանող մարզիչները՝ ուսուցողական ձեռնարկների, վարժությունների և նախագծերի նմանվող Թումո վարժանքներ կատարելիս. նրանք մշտական շփման մեջ են, որ կարողանան օգնել և ուղղորդել յուրաքանչյուրին ուսումնական գործընթացում:


how Tumo works

 

Ինքնուրույն ուսուցմանը, անհատական և թիմային վարժանքներին զուգորդում են գործնական աշխատարանները: Սրանք դասընթացներ են, որոնց ժամանակ Թումո անդամները ղեկավարի օգնությամբ աշխատում են ուսումնական նախագծերի մշակման ուղղությամբ: Լինում են նաև այլ դասախոսություններ ու միջոցառումներ, որոնք ոգևորում են պատանիներին և օգնում նրանց ընդլայնել մտահորիզոնը:

 

Թումոյի աշխատարանների և միջոցառումների մասին ավելին կարող եք իմանալ այստեղ: