Մեր միջավայրը

Թումոբայլ

 

Թումոյում ուսումնաաշխատանքային տարածքներն ունեն տարբեր ձևավորումներ․ 6-8 հոգու համար նախատեսված կլոր սեղաններ անիվներով, որոնք ազատ տեղափոխություններ անելու հնարավորություն են ստեղծում շարժական սարքերի հետ աշխատելու ընթացքում: Թերևս, այս ամենից առավել ակնառուն Թումոբայլն է:

Անհատական շարժական աշխատասեղանը՝ Թումոբայլը, նախագծվել է հատուկ Թումոյի համար հայտնի ճարտարապետ Բեռնար Խուրիի կողմից, որը նաև նախագծել է Թումոյի ներքին ձևավորումը: Միացված լինելով տվյալների բազային և էլեկտրոցանցին առաստաղից` Թումոբայլն ունի տեղաշարժվելու մեծ հնարավորություն, ինչը թույլ է տալիս Թւոմո անդամներին ցանկության դեպքում աշխատել միասին, ընկերներով նստել կողք-կողքի  կամ անիվների միջոցով ազատ տեղաշարժվել ավելի լուռ մի տեղ ուշադրությունն առավել կենտրոնացնելու համար:

 

Թումոն Երևանում զբաղեցնում է ավելի քան 6000 մ² տարածք ժամանակակից կառուցված շենքի առաջին երկու հարկերում: Այս տարածքը հատուկ նախագծվել է այնպես, որ համահունչ լինի Թումոյի ուսումնական համակարգի ճկունությանն ու թափանցիկությանը: Շենքի մյուս 4 հարկերը որպես գրասենյակային տարածքներ  տրամադրվում են  տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ընկերություններին՝ որպես հնարավոր գործընկերներ Թումոյի կրթական գործունեությանը աջակցելու նպատակով: Վարձակալությունից ստացվող եկամուտը ապահովում է Թումո ծրագրի կայունությունը:

facilities tumobils

 

Թումո անդամների տրամադրության տակ է շուրջ 450 համակարգիչ՝ տեղակայված հատուկ ձևավորված շարժական կահույքի վրա ու հագեցած արտադրական չափանիշներին համապատասխան ծրագրաշարերով: Այս ամենին լրացնում են շուրջ 100 iPad-ներ ու այլ շարժական սարքեր, ինչպես նաև եռաչափ (3D) տպիչներ, երաժշտական ստեղնաշարեր, ֆոտոխցիկներ ու տեսախցիկներ: Թումո անդամները մուտք ունեն ժամանակակից չափանիշներին համապատասխան կինոթատրոն և հատուկ տեսախաղասենյակ՝ հագեցած բոլոր տեսակի ժամանակակից խաղային սարքերով, որտեղ նրանք մասնագիտանում են խաղերի մշակման ուղղությամբ, խաղում ու վերլուծում են առաջատար տեսախաղերը: Մտախթանման տարածքները ստեղծված են հարմարավետ միջավայրում վերլուծական միտքն ու թիմային աշխատանքը խթանելու համար: Տասնյակ լաբորատորիաներ հագեցած են մասնագիտացված տեսաձայնային սարքավորումներով, որտեղ էլ անց են կացվում Թումոյի աշխատարանները: Ե՛վ անդամները, և՛ աշխատակազմը կարող են օգտվել կաֆետերիայից, որը մաչելի գներով ապահովում է նրանց սնունդով երկարատև դասընթացների և արտադրական դասապրոցեսի ընթացքում:

 

Թումոն գտնվում է Երևանի ամենամեծ կանաչ հողատարածքներից մեկի՝ Թումանյանի այգու շրջակայքում, որը պահպանվում ու խնամվում է Թումոյի կողմից: Այգին հագեցած է սպորտի ու հանգստի համար նախատեսված տարածքներով՝ ներառյալ բասկետբոլի ու ֆուտբոլի դաշտերը: Թումո պլազան կապում է Թումո կենտրոնն ու Թումանյանի այգին. այն նորարար բացօթյա տարածք է՝ կառուցված ընդարձակ, եռանկյունաձև մակերեսներից, ջրային տարածքներից՝ ցայտաղբյուր, արտացոլվող ջրավազան,  հարյուրավոր լուսադիոդներով հագեցած մեծ պատմական շատրվան ու ցայտող շատրվաններ:

 

park plaza not tilted

 

Թումոն ունի նաև իր փոքրիկ մասնիկը Դիլիջանում, որ հովանավորվում է Հայաստանի կենտրոնական բանկի կողմից, ինչպես նաև ակտիվ աշխատանքներ են տարվում  Հայաստանով մեկ և նրանից դուրս Թումո ծրագիրը ընդլայնելու ուղղությամբ: