Թումոն միշտ փնտրում է եռանդուն մարդկանց, ովքեր ունեն հիմնային ամուր գիտելիքներ մեր 4 ուսումնական ոլորտներից որևէ մեկում և օժանդակ հմտություններ, ու պատրաստ են փոխանցել դրանք մեր երիտասարդներին: Մենք գնահատում ենք փորձառությունը, նվիրվածությունը, մարդկային հատկանիշներն ու դրական վերաբերմունքը:
Ցանկանո՞ւմ եք մեզ հետ լինել երկարաժամկետ: Ուղարկե՛ք ձեր ռեզյումեն, և մենք այն կպահենք մեր տվյալների բազայում՝ թափուր հաստիքի դեպքում դրան անդրադառնալու համար:
Եթե պատանի ես, գրանցվիր Թումոյի անդամ դառնալու համար։ Դու ստիպված չես հենց սկզբից որոշել, թե մեր ուսումնական 4 ոլորտներից որն է քեզ ամենաշատը հետաքրքրում: Անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում, թե թվային մեդիա, մենք կօգնենք քեզ բացահայտել քո թաքնված ներուժը:
Գրանցվելու համար անհրաժեշտ է.
Լինել 12 -16 տարեկան (ներառյալ)
Ծնողներից մեկի կամ խնամակալի ներկայությունը
Ներկայացնել ծննդյան վկայական կամ անձնագիր
Ներկայացնել ծնողների կամ խնամակալի անձնագրերը
Վճարել 10.000 դրամ դեպոզիտ (որը կվերադարձվի ուսումնառության ավարտին)
Գրանցվելու համար զանգահարեք 398413 հեռախոսահամարով: Գրանցման բաժինը աշխատում է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 14:00-ից մինչև 19:00-ը:
Եթե մեդիա ոլորտի մասնագետ եք և պատրաստ եք ներդնելու ձեր հմտություններն ու եռանդը, ապա մենք ուրախ կլինենք, որ դուք վարեք աշխատարան (դասընթաց), դասախոսություն Թումո անդամների համար կամ աշխատեք որպես ուսուցանող մարզիչ : Պարտադիր չէ, որ դուք լինեք Հայաստանում, մենք կարող ենք կապվել Ձեզ հետ և օգնել գալ այստեղ երկու շաբաթից մինչև երկու ամիս ժամկետով:
Հետաքրքրե՞ց: Իմացե՛ք ավելին Թումո աշխատարանների մասին այստեղ, և եթե աշխատարանի առաջարկ ունեք, խնդրում ենք լրացնել այս դիմում-հայտը: Եթե չեք ցանկանում աշխատարան վարել, այլ պարզապես դասախոսություն վարելու առաջարկ ունեք որևէ թեմայով, որը կարծում եք կհետաքրքրի մեր անդամներին, լրացրե՛ք դասախոսության դիմում-հայտը:
Եթե ծնող եք կամ պարզապես այցելու, եկե՛ք և անձամբ տեսե՛ք Թումոն և ծանոթացե՛ք մեր ուսումնական համակարգին։ Մենք բացում ենք մեր դռները հանրության առջև ամեն ամսվա 3-րդ շաբաթ օրը, բացի օգոստոս ամսից:
Խմբային այցելությունների համար (առնվազն 5 հոգի) խնդրում ենք լրացնել այցելությունների դիմում-հայտը, և մենք ձեզ հետ կապ կհաստատենք հնարավորինս կարճ ժամկետում։