Գեղագրական եռյակը Հոլանդիայից

2015-04-15

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Շուտով Հոլանդիայից Թումո կժամանի դիզայնի և գեղագրության մասնագետների եռյակը՝ անցկացնելու գեղագրության երեքշաբաթյա դասընթաց:

 

Սա դե Բուեր եղբայրների՝ Վինսենտի ու Խիդոյի, և Հանս Շուտենբելդի առաջին այցն է Հայաստան, որի ընթացքում նրանք կուղղորդեն Թումո պատանիներին անգլերեն այբուբենի տառատեսակների ստեղծման գործում: Ուսանողները ի սկզբանե կուսումնասիրեն ավանդական գեղագրության հիմունքները, որպես ինքնին դիզայնի ձև: Այնուհետև նրանք կծանոթանան ֆոնտերի տարբեր ձևերին՝ կենտրոնանալով դրանց ոճի և ընթեռնելիության վրա: Դա նրանց կօգնի դասընթացի ավարտին ստեղծել հրապուրիչ և պարզ դիզայնով տառատեսակներ:

 

Vormplaform.com-ի հիմնադիր Խիդոյի, Utrecht-ի արվեստների դպրոցի դիզայնի բաժնի ուսանող Հանսի և Studio Airport-ի համահիմնադիր Վինսենտի գլխավորությամբ պատանիները կթվայնացնեն իրենց աշխատանքները Adobe Illustrator ծրագրի միջոցով:

 

Դասընթացի ավարտին ստացած գեղագրության հմտությունները պատանիները կկարողանան կիրառել հետագայում հայկական այբուբենի տառատեսակներ ստեղծելու համար: