Ստեղծարար լուծումներ քաղցրավենիքների համար

2014-12-26

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Անցած 2 շաբաթների ընթացքում, 18 Թումո պատանիներ աշխատեցին ստեղծելու փաթեթավորման նախատիպ Grand Candy ապրանքանիշի համար գրաֆիկ դիզայներ Շողակ Կազանչյանի փաթեթավորման դասընթացի շրջանակներում: Այսօր նրանք ներկայացրեցին իրենց աշխատանքները Grand Candy-ի տնօրեն՝ Արամ Ղազարյանին և դիզայնի բաժնի ղեկավար Վահան Աբրահամյանին:

 

Փաթեթավորման դիզայնի հիմունքներին ծանոթանալուց հետո մասնակիցները կենտրոնացան Grand Candy-ի թիրախային լսարանի վրա, ստեղծելու համապատասխան դիզայն ապրանքանիշի համար: Ուսումնասիրություններ կատարելուց հետո պատանիները սկսեցին մշակել լոգո և փաթեթավորման դիզայն Grand Candy-ի մի քանի արտադրանքների համար:

 

Մասնակիցները գտան ստեղծարար լուծումներ արդեն գոյություն ունեցող արտադրանքների փաթեթավորումների նոր նախատիպը ստեղծելու համար:

 

Նրանք ստեղծեցին նոր տարբերակներ՝ բաժակների, կոնֆետների, պոնչիկների, արկղերի համար: