Թումոն ուսանողների աչքերով

2015-02-13

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2013-ին կազմավորված Թումո Նյուզ նախագիծը ներկայացնում է Թումոյում կատարվող բոլոր իրադարձությունները՝ ուսանողների հայացքով:

 

Կամավոր Լիանա Դավթյանը, ով Թումո Նյուզի գլխավոր խմբագիրն է, պատմեց, թե ինչպես մի դասընթացը, որը վարում էր PR և մարկետինգի մասնագետ Ջեքի Աբրամյանը, վերածվեց Թումո պատանիների անկախ նախագծի: «Մենք չէինք էլ պատկերացնում, որ Թումո Նյուզը կվերածվի այսպիսի հրաշալի նախագծի: Ներկայումս մեր թիմը բաղկացած է 15 պատանիներից, և մենք միասին աշխատում ենք մի մեծ ընտանիքի նման»: Այն հարցին, թե ինչուԼիանան որոշեց իր ժամանակն անցկացնել Թումոյում կամավորական աշխատանք կատարելով՝ նա պատասխանեց՝ «Ես սիրում եմ ուրիշներին ոգեշնչել: Մեր թիմի ամենաերիտասարդ մասնակցիները 12 և 13 տարեկան են և արդենլրջորեն մտածում են իրենց մասնագիտական ուղու մասին: Թիմի բոլոր անդամները շատ աշխատասեր են և նվիրված: Նրանց հետ աշխատելը գերագույն հաճույք է»:

 

taki full article 13 02 2015

 

Թումո Նյուզի թիմը արդեն հմտացած է նորությունների ստեղծման ընթացքին և այժմ մտադրված է ունենալ տպագիր շաբաթաթերթ՝ Թումոյում կատարվող նորություններով: Այս ամենի հիմնական նպատակն է Թումոյի նորություններն ու հայտարարությունները հասցնել Թումո պատանիներին: