Խաղերի ստեղծման մրցութի արդյունքները Թումոյում

2014-12-25

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այսօր ամփոփվեցին Թումոյում անցկացվող առաջին  խաղերի ստեղծման մրցույթի արդյունքները: 10 թիմեր 2 ամիսների ընթացքում աշխատել են խաղերի ստեղծման վրա:

 

Հաղթող ճանաչվեց Վահե Մուրադյանի և Աբել Ղազինյանի ստեղծած «Տիեզերք» արկածային խաղը, որի համար էլ նրանք պարգևատրվեցին Ջես Շելիի «Խաղերի ստեղծման արվեստը» գրքով և Steam-ի մշտական գրանցման հաշվով: Խաղացողները պետք է տիեզերանավի միջոցով գտնեն աստերոիդները և դրանք տանեն համապատասխան վայր: Խաղում կան տարբեր երկնային մարմիններ և խոչընդոտներ, ինչպես նաև իրական ֆիզիկա և գրավիտացիա և օգտատերերի համար շարժման համակարգ: Պատանիները խաղը ստեղծել են սկզբից մինչև ավարտ օգտագործելով Java ծրագրավորման լեզուն:

 

Երկրորդ տեղը զբաղեցրեց 14-ամյա Գագիկ Ամարյանը, «Rush» խաղով և որպես մրցանակ ստացավ Steam-ի մշտական գրանցման հաշիվ: Գագիկը խաղը ստեղծել էր օգտագործելով JavaScript լեզուն և PIXI տեխնոլոգիան: Մարինե Հարությունյանը զբաղեցրեց երրորդ տեղը և ստացավ նկարչական ալբոմ իր «Շերիֆի հրեշները» խճանկարային խաղի համար, որը ստեղծել էր JavaScript ծրագրով:

 

Տրվեց նաև հատուկ մրցանակ, «Թումո Rush» խաղի համար, որը անիմացիոն կերպարներով և տարբեր աշխարհներով խաղ էր, հիմնված Թումոյի տեղանքի վրա: Հեղինակները 13-ամյա Արսեն Աբաջյանն է և Մերի Հեյբաթյանը, ովքեր ստեղծել էին խաղը GameMaker համակարգի և JavaScript-ի միջոցով: Նրանցից յուրաքանյուրը ստացավ Ջես Շելի «Խաղերի ստեղծման արվեստը» գիրքը: