Դասախոսություն Կուստուրիցայի խմբագիր Սվետոլիկ Զայցի կողմից

2015-03-03

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ձայնային դիզայներ և կինոմոնտաժող Սվետոլիկ Զայցը, ով համագործակցել է հանրահայտ սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի հետ, մարտի 6-ին՝ ժամը 3:30 Թումոյում կխոսի կինոյի ոլորտում իր կարիերայի և փորձառության մասին:

 

Երեսուն տարիների ընթացքում նա աշխատել է որպես ձայնային դիզայներ և խմբագիր մի շարք հանրահայտ ֆիլմերի վրա՝ ներառյալ Կուստուրիցայի «Սև կատու, սպիտակ կատու»՝ Յուգոսլավիայի Դաշնային Հանրապետությունում նկարահանված դրամատիկ մելոդրաման, և «Ընդհատակ» դրամատիկ կատակերգությունը՝ Երկրորդ համաշխարհային պատերիզմյան Բելգրադի մասին:

 

Այս ուրբաթ Զայցը կկիսվի միջազգային հայտնի ռեժիսորների և պրոդյուսերների հետ աշխատանքի իր փորձառությամբ:

 

Միջոցառումը բաց է հանրության համար: