Անիմացիոն լեգենդը Ավստրալիայից

2015-04-14

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Երբևէ լսե՞լ եք Nickelodeon-ի մրցանակակիր «Կուն ֆու պանդա՝ հրաշալի լեգենդներ» և «Հրեշներն ու այլմոլրակայինները» անիմացիոն ֆիլմերի մասին: Ռոսալին Բաբայանն, ով այդ հանրահայտ կերպարներին «ստիպում է» շարժվել, կժամանի Թումո մայիսի 5-ին՝ անցկացնելու երեք շաբաթ տևողությամբ դասընթաց:

 

Ռոսալին Բաբայանը Սիդնեյում ստեղծագործող անիմատոր է, ով մեծ փորձ ունի հեռուստասերիալների, խաղերի, բազմաթիվ հոլովակների հետ աշխատանքի: Ռոսալինի դասընթացի մասնակիցները կծանոթանան ավանդական անիմացիայի հիմունքներին և կուսումնասիրեն եռաչափ անիմացիա Maya ծրագրով: Պատանիները կունենան յուրահատուկ հնարավորություն փոքր վարժանք-նախագծերի միջոցով իրականացնելու անիմացիոն հոլովակների ստեղծման ամբողջ ընթացքը:


Ռոսալին Բաբայանն ավարտել է ճանաչված Animation Mentor համալսարանը, որտեղ նրան դասավանդել են անիմացիայի մասնագետներ Disney-ից, Pixar-ից, DreamWorks-ից և Light & Magic-ից: Ռոսալինն արդեն հինգ տարի է զբաղվում է դասախոսությամբ և դասընթացների մշակումով՝ թվային մեդիայի, 2D և 3D անիմացիայի և շարժման գրաֆիկայի ոլորտներում: