Վարժեցրու տրամաբանությունդ Playroom-ում

2015-04-16

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

HitBits խաղերի ստեղծման ստուդիան, որը ԱՄՆ-ում տեղակայված MindUp խաղերի ստուդիայի Հայաստանյան գործընկերն է, վերջերս Google Play և Amazon հարթակներում թողարկեց ''Playroom'' դեբյուտային խաղը:

 

Գլուխկոտրուկ խաղն օգտատերերին տեղափոխում է խաղի կերպար Չարլիի աշխարհ՝ օգնելու նրան լուծել զանազան խնդիրներ խաղային երեք հարկերում: Առաջադրանքների հաղթահարումը հնարավորություն է տալիս խաղացողին անցնել հաջորդ փուլ: «Playroom»-ը խաղացողին տանում է տրամաբանական մի աշխարհ, որը հասանելի է թե՛ երեխաներին և թե՛ մեծահասակներին

 

Խաղի ստեղծողները վեցն են, որոնցից երկուսը Թումոյի նախկին ուսանողներն են՝ Արշակ Մինասյանն, ով կենտրոնում անցկացված Open Games խաղերի ստեղծման մրցույթի հաղթողներից է և HitBits-ի ամենաառաջին աշխատակիցն է, և Տիգրանուհի Մխիթարյանը, ով Թումոյում ուսանելու ժամանակ մասնակցել է iOS ծրագրի համար մոբայլ հավելվածների ստեղծման դասընթացին:

 

HitBits-ը մշակել է խաղը զրոյից մինչև վերջնական տարբերակը: Ստուդիայի աշխատակիցները միտված են ապագայում ևս ստեղծել տրամաբանական խաղեր:

 

Գտե՛ք խաղը Google Play-ում և Amazon-ում, իսկ շուտով նաև՝ iOS-ում: