Նինձյա կրիաներից դեպի Թումո

2015-04-17

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Spongebob SquarePants, Dora the Explorer և Teenage Mutant Ninja Turtles՝ այս հանրահայտ կերպարները ընդամենը մի քանիսն են այն նախագծերից, որոնց վրա աշխատել է Դերեկ Ռիպը, ով շուտով կգա Թումո՝ անցկացնելու փաթեթավորման դասընթաց դիզայնով հետաքրքրված պատանիների համար: 

 

Այժմ Դերեկը Nickelodeon-ի՝ ամենաճանաչված մանկական ալիքներից մեկի, ավագ դիզայներն է և զբաղվում է խաղալիքների և խաղերի դիզայնով ու մշակումով, ինչպես նաև մուլտսերիալների կերպարների ստեղծմամբ: Նա նաև մեծ փորձ ունի նկարազարդման ոլորտում և աշխատել է մանկական գրքերի, ուսումնական հավելվածների ստեղծման վրա, ունեցել ցուցահանդեսներ:

 

Դերեկը, սրպես արտ տնօրեն, կուղղորդի դասընթացի մասնակիցներին Նոյան ապրանքանիշի մանկական հյութերի համար փաթեթավորումների մշակման գործում: