Թումոյի ուսանողների խաղը Google Play-ում

2015-03-18

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մի քանի ամիս առաջ 16-ամյա Աբել Ղազինյանը և Վահե Մուրադյանը դարձան Թումոյի առաջին ​խաղ​եր​ի ​​​մրցույթի հաղթողները: Նրանց​ ստեղծած​ ​​«Տիեզերք» արկածային խաղը​ ​տպավորեց ժյուրիին իր իրականին մոտ շարժումով, մաքուր գրաֆիկայով և հետաքրքիր սցենարով: Նրանք ձևավորել և ծրագրավորել էին խաղը սկզբից մինչև վերջ՝ օգտագործելով Java ծրագրավորման լեզուն:

 

 

Ոգևորված իրենց մրցանակով՝ Աբելը և Վահեն սկսեցին աշխատել նոր խաղի վրա: ​«Պոլիգոնը​» գույների համընկնման խաղ է Android ​կրիչների համար, որը այժմ հասանելի է Google Play-ում​: Ի տարբերություն Android խաղերի մեծամասնությանը այս խաղը միաժամանակ կարող է խաղալ մինչև չորս խաղացող: Այն նաև ներառում է կրակող և ժամանակային սահմանափակմամբ ռեժիմներ՝ դասական և arcade ​ֆորմատներում:

 

2nd full article 18 03 2015

  

Աբելը և Վահեն արդեն երկու տարի է, ինչ Թումոյի ուսանողներ են: Մինչև Թումոյին միանալը նրանք չեն ունեցել գիտելիքներ խաղերի ստեղծման ոլորտում: Անցյալ տարի նրանք մասնակցել են ծրագրավորման և խաղերի ստեղծման տարատեսակ դասընթացների: Նրանք հույս ունեն ներխուժել խաղերի արդյունաբերություն և ստեղծել համաշխարհային ճանաչում ունեցող խաղեր իրենց նոր անվան տակ, որն է ​​​​​​«​Marimba Games​​»​: ​«Կարծում եմ՝ մենք կարող ենք հաջողել խաղերի ստեղծման ոլորտում»​ ասում է Աբելը: ​«​​Մենք երկուսս էլ պատրաստվում ենք ծրագրային ապահովման ճարտարագիտություն սովորել և զարգացնել մեր կարողությունները՝ լավագույն խաղերի ընկերություններում աշխատելու համար: Դա անհնար չէ, ուղղակի պետք է շատ աշխատել»​: Վահեն համաձայնվում է՝ ավելացնելով՝ ​​​​«​​Մենք պատրաստվում ենք տարածել խաղը և մեր նախաձեռնությունը: Մեր թիմի անվանումը՝ ​​​​«​Marimba»​-ն օնլայն երաժտական հավելվածից է, որը մենք ստեղծել էինք ​​Թումոյում Հարվարդի տղաների Երաժշտության ծրագրավորման դասընթացի ժամանակ»​:

 

Աբելը և Վահեն ներկայումս կենտրոնացած են ավագ դպրոցը ավարելու վրա, թեև նրանց երազանքն է խաղերի ստեղծման ոլորտում մեծ հաջողությունների հասնելը: