1,000 խորանարդ մետր տարածքը սպասում է ինստալյացիայի

2015-02-21

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մեկ ամիս առաջ Թումոն հայտարարեց ինստալյացիաների գաղափարների միջազգային մրցույթ, հաղթող ինստալյաիան  կտեղադրվի կենտրոնի ամենամեծ սրահում՝ 10 մետր բարձությամբ ինստալյացիոն հարթակում, որն այժմ սպասում է արվեստի և տեխնոլոգիական գաղափարի:

 

Ինստալյացիոն հարթակը բազմաֆունկցիոնալ մի վայր է, որտեղ վերջին երեք տարիների ընթացքում անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ, ցուցահանդեսներ և տեղադրվել են տարբեր ինստալյացիաներ:

 

43 լուսանկարիչ

 

2013 թվականի հուլիսին Թումոյի 43 ուսանող ցուցադրեցին իրենց ֆոտոպատմությունները, որոնք ստեղծվել էին չորս շաբաթ տևած հատուկ դասընթացի ընթացքում: Դասընթացը վարել էին միջազգային մրցանակների արժանացած լուսանկարիչներ Սքաութ Թուֆանկջյանը և Էրիկ Գրիգորյանը:

 

Ամանորյա ինստալյացիա

 

2013 թվականի Նոր Տարուն Թումոյի տոնածառը բաղկացած էր 3,000 մատիտներից որոնք կախված էին առաստաղից թելերի միջոցով: Աշխատակազմի և ուսանողների երկշաբաթյա աշխատանքի արդյունքում ստեղծվել էր եռաչափ թվային պատկերների վրա հիմնված ամանորյա ինստալյացիա, որը տոնածառի տեսք ուներ:

 

full article 3 20 02 2015

 

Հուշամատյան

 

Ավելի քան 60 Թումո ուսանող 2013-ի հունիս ամսին մասնակցեցին «Հուշամատյան» դասընթացին, որի ընթացքում նրանք ստեղծեցին բազմամեդիա վիզուալ պատմություններ առարկաների մասին և ստեղծեցին յուրահատուկ ցուցահանդես ինստալյացիոն հարթակում: 

 

Արտադրական Դիզայն

 

«Արտադրական դիզայն» ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացված էին Թումոյում անցկացված արտադրական դիզայնի առաջին դասընթացի արդյունքները, դարձավ խթան Թումոյում նորաստեղծ սթարթափ դիզայնի ստուդիայի համար:

 

full article 4 20 02 2015

 

Խորհրդային մոդեռնիզմ

 

Ինստալյացիոն հարթակում անցկացված վերջին միջոցառումներից էր Խորհրդային ժամանակաշրջանի հայկական ճարտարապետության լավագույն նմուշներին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը, որը լուսանկարիչ Կատարինա Ռոտերսի վարած երկշաբաթյա դասընթացի արդյունքն էր:

 

TEDx Երևան

 

Ինստալյացիոն հարթակում են անցկացվել նաև միջազգային TEDx կոնֆերանսի Հայաստանյան միջոցառումները: Որտեղ տարաբնույթ մասնագիտությունների և փորձի տեր մարդիկ, միավորվում են ամբողջ աշխարհից՝ կիսվելու իրենց հուզող գաղափարներով:

 

full article 2 20 02 2015