Հուշամատյան․ Իրեր, որոնք պատմում եմ

Հուշամատյանի հիմնադիրների մասին

 

Վահե Թաշճյանը, պատմաբան, ծնվել է Լիբանանում: Նա Փարիզում է պաշտպանել իր դոկտորականը պատմության եւ քաղաքակրթության բնագավառում։ Վահեն բազմաթիվ գիտական հոդվածների եւ գրքերի հեղինակ է։  Նա այժմ ապրում է Բեռլինում և «հուշամատյան» նախագծի ղեկավարն ու գլխավոր խմբագիրն է:

 

Էլկե Հարթմենը, պատմաբան, օսմանագետ, ուսումնասիրել է պատմություն եւ մերձարևելյան/ իսլամական գիտություններ Բեռլինում: Մասնագիտանալով 19 - րդ դարի վերջի և 20 - րդ դարի սկզբի Օսմանյան եւ Արեւմտյան Հայաստանի պատմության մեջ՝ նա կատարել է լայնածավալ ուսումնասիրություններ Օսմանյան պետական արխիվներում՝ օգտվելով նաև մի շարք հայկական  աղբյուրներից։  Այժմ նա բնակվում է Բեռլինում և հանդիսանում է «հուշամատյան» ասոցիացիայի նախագահ։

 

Սիլվինա Տեր Մկրտիչյանը ծնվել է Արգենտինայում,1988 թ․-ից ապրում է Բեռլինում։ Նրա աշխատանքային ոճը շատ տարաբնույթ է (ինստալյացիաներ, վիդեո, ձայն, երկծավալային պատկերներ, և այլն)։ Աշխատանքները ցուցադրվում են միջազգային հարթակներում և պատկերասրահներում: Սիլվինան  հայ նկարիչների UnderConstruction հարթակի նախաձեռնողն է և 2010 թ․ - ից հանդիսանում է հուշամատյան կայքի արտ տնօրենը։

 

Ողջ hուլիս ամսվա ընթացքում Թումո պատանիները աշխատեցին պատմաբաններ Վահե Թաշճյանի, Էլկե Հարթմենի և արգենտինահայ արվեստագետ Սիլվինա Տեր Մկրտիչյանի հետ, ովքեր հանդիսանում են «հուշամատյան» վեբ նախագծի հիմնադիրները։

Սա մի նախագիծ է, որը նպատակ ունի վերականգնելու Օսմանյան կայսրության հայկական քաղաքների ու գյուղերի բնակչության կենցաղը։

 

 

«Իրեր, որոնք պատմում եմ» վերնագիր կրող աշխատարանի ընթացքում մասնակիցները հավաքում էին բանավոր պատմություններ հարցազրույցների միջոցով, վերագտնում հին երգեր, ուտեստներ եւ հիշողության պարագաներ  (հին լուսանկարներ, գրքեր, սպասք, հագուստ եւ այլն) հարևաններից, ընկերներից կամ ազգականներից։ Վերագտած իրերը նրանք վավերագրում էին թվային տեխնոլոգիաների կիրառմամբ ՝ ստեղծելով վիդեո և ֆոտո պատմություններ։

 

 

Նախագծի ավարտին կազմակերպվեց ցուցահանդես Թումոյում, որի ընթացքում ցուցադրվեցին պատանիների աշխատանքները և ցուցադրվեցին վերագտած հիշողության իրեր և նրանց մասին պատմող պատմություններ։

Հետագայում այս նյութերը կզետեղեվեն «հուշամատյան»-ի վեբ կայքում։