Դիզայնի սկզբունքները

Վազգեն Բրուտյանի մասին

 

Վազգեն Բրուտյանը ճարտարապետ, դիզայներ և արվեստագետ է Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքից: Նա Archi Design Group ընկերության հիմնադիրն է (2011): Ուսումնասիրելով և՛ ճարտարապետություն, և՛ արվեստ՝ Բրուտյանը ներդրել է այդ երկու ոլորտների իմացությունը իր աշխատանքներում: Արվեստի բնագավառի իր գործերը ցուցադրվել են և՛ անհատական, և՛ խմբակային ցուցադրությունների ժամանակ Միացյալ նահանգների տարբեր թանգարաններում և ցուցասրահներում:

 

2009 թ.-ին Բրուտյանը հիմնեց Փորձարարական արվեստի և ճարտարապետության կենտրոն Լոս Անջելեսում՝ հանդես գալով որպես վերջինիս տնօրեն և ցուցասրահի կառավարիչ: Այդ ցուցասրահում ներկայացվել են նորահայտ և կայացած արվեստագետների, ճարտարապետների, կինոստեղծների, լուսանկարիչների աշխատանքներ, ովքեր փորձարարությունը և նորարարությունը  համարում են իրենց դրսևորման հիմնական միջոց: Կարդալ ավելին >>

 

Աշխատարանը սկսվեց դասախոսությունների շարքով, որի ընթացքում պատանիները ծանոթացան դիզայնի տեսությանը և կառուցման սկզբունքներին՝ արվեստագետ Վազգեն Բրուտյանի ղեկավարությամբ:

 

Մասնակիցներն այնուհետ մասնակցեցին էքսկուրսիաների՝ լուսանկարելու Երևանի շենքերը, այգիները, ճարտարապետական կոթողները, շատրվանները, քաղաքին բնորոշ մշակութային պատկերանշանները, որոնք ծառայեցին անհատական կոլաժներ ստեղծելու համար։ Կիրառելով դիզայնի մասնագիտական ծրագրեր՝ նրանք զարգացնում և հղկում էին ստեղծած աշխատանքները:

 

Աշխատարանի կարևոր բաղադրիչներից էր ուսումնասիրել Երևանի զանազան դրևորումները և  դրանք ստեղծագործաբար ներկայացնելու միջոցները:

 

«Երևանյան նախշապատումներ» անվանումը կրող ցուցահանդեսը 5 շաբաթյա աշխատարանի արդյունքն էր, որը ներակայացնում էր պատանիների՝ Երևանը բնորոշող յուրօրինակ աշխատանքները:

 

Վազգեն Բրուտյանը աշնանը կրկին վերադառնալու է կենտրոն՝ շարունակելու պատանիների հետ աշխատանքը թվային դիզայնի ուղղությամբ։