Դիմային լուսանկարչություն

Ջորդի Ադրիայի մասին

 

Ջորդի Ադրիան Լոնդոնում աշխատող լուսանկարիչ է, ով սկսել է իր գործունեությունը՝ որպես ֆոտոլրագրող իր հայրենի Իսպանիայում: 1996 թ. նա տեղափոխվում է Լոնդոն՝ իսպանական El País, El Mundo,  ABC, El Periódico թերթերի համար թղթակից աշխատելու համար, ինչպես նաև Marie Claire Spain և Vogue Spain ամսագրերի համար:

 

Ավարտելով Վեսթմինսթեր համալսարանի Կինոյի և հեռուստատեսային արտադրության բաժինը՝ Ջորդին իր գործունեությունը ծավալվում է նոր ուղղութամբ՝ գովազդային լուսանկարչության ոլորտում, որտեղ նա բացահայտում է նոր և լիովին տարբեր ուղիներ լույսի և լուսանկարչության ընկալման հարցում: Կարդալ ավելին >>

 

Երկու շաբաթների ընթացքում գովազդային և խմբագրականի լուսանկարիչ Ջորդի Ադրիան վարեց աշխատարան Թումոյում, որ նվիրված էր որակյալ դիմանկար  ստանալու տարբեր եղանակներին:

 

Թումո պատանիները հնարավորություն ունեցան ուսումնասիրելու լույսի տարբեր աղբյուրները, որ հասանելի են ստուդիայից, լուսարձակներից, ցերեկային լույսից, և թե ինչպես կիրառել դրանք տարբեր դիմանկարներ ստանալու համար:

 

Այդ դասընթացի ընթացքում մասնակիցները սովորեցին ճիշտ ընկալել տեսախցիկի պարամետրերը, դրա առանձնահատկությունները և դրանց օգտագործումը: Պատանիները կտիրապետեն նաև վերջնական խմբագրումներ կատարելու  և Photoshop ծրագրի օգնությամբ դիմանկարներ հղկելու  հմտություններին:

 

Դիմանկարային լուսանկարչության դասընթացի ամբողջական արդյունքները կարող եք դիտել այստեղ։