Վերականգնում և վերաօգտագործում

2015-01-30

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումոյի դասընթացավար Նատաշա Գալֆայանը փետրվար ամսից սկսած կղեկավարի դասընթաց նվիրված հին կահույքի վերակենդանացմանը: Մեկ ամիս տևողությամբ դասընթացի շրջանակներում պատանիները կսովորեն նոր կյանք պարգևել հնացած իրերին:

 

16 Թումոցիներ կաշխատեն երկու խմբով օգտագործելով  աթոռների վերականգնման երեք մոտեցումներ: Նրանք կստեղծեն նոր ծածկույթներ՝ պահպանելով սկբնական ձևը, աթոռները կդարձնեն բազմաֆունկցիոնալ (օրինակ՝ աթոռ-գրասեղան համադրություն) կամ կստեղծեն լիովին նոր արտադրանք:  Մասնակիցները կօգտագործեն ոչ ավանդական նյութեր, օրինակ պայուսակներ, կպչուն ժապավեն, բուրդ և այլն: Դասընթացի ավարտին ուսանողները կսովորեն նախագծել, իրականացնել և իրենց աշխատանքը դարձնել ցանկալի շուկայի համար:

 

Նատաշան փորձառու ինտերիեր դիզայներ և արտ տնօրեն է: «Ես ցանկանում եմ պատանիներին ցույց տալ՝ ինչպես իրերին նայել նոր դիտանկյունից», ասում է Նատաշան: «Ակնկալում եմ ուսանողներից լինել ճկուն և պատրաստ առաջարկելու բազմաթիվ լուծումներ, որոնք կծառայեն վերջնական արդյունքները ձևավորելուն»: