Արիկը և Թմբա-Թան-ն նույն բեմում

2015-02-28

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Երեկ Երևանի ամենաաշխույժ ակումբներից մեկում համերգով ելույթ էր ունենում Բամբիռ խմբի անդամ, ինչպես նաև Թումոյի դասընթացավար Արիկ Գրիգորյանը: Համերգից առաջ ակումբը ինչպես միշտ լիքն էր, մարդիկ զբաղեցնում էին հնարավոր նստելու և կանգնելու տեղերը, և միակ բանը, որ տարբերվում էր մշտականից՝ մի շարք պատանիների ներկայությունն էր: Թումոյի Թմբաթա խմբի մի քանի անդամ ելույթ ունեցան իրենց ղեկավարի: Նրանք նվագակցեցին և երգեցին փորձառու երաժիշտների՝ երգիչ, երգահան և կիթառահար Արիկ Գրիգորյանի և շեփորահար ու թմբկահար Տիգրան Սուչյանի հետ միասին: Համերգի այցելուները մեծ սիրով դիմավորեցին երաժշտական ասպարեզի նորեկներին՝ երգակցելով և բուռն ծափահարելով:

 

Մեկուկես տարի առաջ Թումոյում ստեղծված Թմբաթա ֆոլկ-ռոք նվագախումբը ներկայացնում է ազգային երգեր՝ դրանք համադրելով էքսպերիմենտալ և ռոքային երաժշտական էլեմենտների հետ: խումբը, ընդլայնվեց Թումոյում անցկացվող դասընթացից, բաղկացած է երեսուն պատանիներից, ովքեր արդեն հասցրել են բազմթիվ համերգներով ելույթ ունենեալ թե՛ Թումոյում, թե՛ Թումոյից դուրս: