Խաղահրապարակ՝ ինտերակտիվ խաղ Երևանում

2014-12-22

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ճարտարապետ և հաշվողական դիզայներ Բիայնա Պողոսյանը վերադարձել է Թումո և վարում է երկու շաբաթ տևողությամբ դասընթաց «խաղահրապարակ» խորագրով:

 

«Խաղահրապարակ» -ը քաղաքային խաղ է, որը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում համագործակցելու և ստեղծելու ինտերակտիվ հանրային տարածքներ: 16 ուսանող ուսումնասիրում են հաշվողական դիզայնի մտածելակերպը՝ առաջարկելու ստեղծարար տարբերակներ Երևանյան հանրային տարածքների ժամանակավոր օգտագործման համար: Մեկ շաբաթյա ուսումնասիրություններից և Երևանում շրջայցերից հետո, այժմ պատանիները մոդելավորում են վիրտուալ ֆունկցիոնալ, դյուրակրիչ և ձևափոխվող բաղադրիչները խաղի ինտերակտիվ գաղափարը մարմնավորելու՝ ֆիզիկական և թվային ձևաչափում: Օգտագործելով Arduino տպասալիկները մասնակիցները փորձեր են կատարում ձայնային և լուսային սարքերով:

 

Խաղի նախատիպի ստեղծման փուլը կավարտվի մարտ ամսին, իսկ վերջնական տարբերակը կիրականացվի Երևանի կենտրոնում 2015-ի ամռանը:

 

Բիայնան Columbia համալսարանի Առաջադեմ ճարտարապետական դիզայնի մագիստրոս է և ունի Woodbury համալսարանի Ճարտարապետության բակալավրի աստիճան: Նա Somewhere Something ստուդիայի համահիմնադիրներից է, որի գործունեությունն ուղղված է տվյալներով պայմանավորված վիրտուալ և կառուցված միջավայրերին: Նա համագործակցել է Նյու Յորքի և Լոս Անջելեսի բազմաթիվ գրասենյակների հետ և տրամադրել է թվային մեդիա ոլորտի սեմինարներ: