Թումոն հյուրընկալեց AGBU 88-րդ Ընդհանուր ժողովի մասակիցներին

2015-04-01

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այսօր, «AGBU զրույցներ»-ի շրջանակներում Թումոյի հիմնադիր Սեմ Սիմոնյանի մարդկային կապիտալի և սփյուռքի մասին խոսքից հետո, Թումոն հյուրընկալեց հիմնադրամի 88-րդ Ընդհանուր ժողովի ավելի քան հարյուր մասնակիցների:

 

Խումբը շրջեց կենտրոնով, հանդիպեց ուսանողներին և անմիջականորեն ծանոթացավ Թումոյի կրթական ծրագրին: Նրանք նաև բարձրացան երկու հարկ վերև՝ Picsart ընկերության գրասենյակ՝ բացահայտելու աշխարհի ամենահայտնի 10 մոբայլ հավելվածներից մեկի անձնակազմի աշխատանքային մթնոլորտը: Թումոյի փայտե աստիճաններին հարմարվելով նրանք ծանոթացան «Կրթություն Հայաստան» ծրագրի առաքելությանը, որը նոր մոտեցում է ներդնում Հայաստանի գյուղերի դպրոցների կրթական գործընթացում: Այցի ավարտին Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը հյուրերի հետ խոսեց Թումոյի ներքին միջավայրի և ապագայի մասին:

 

2nd full article 01 04 2015

 

AGBU 88-րդ Ընդհանուր ժողովի շրջանակներում մարտի 27-ից ապրիլի 5-ը Երևանում անց են կացվում մի շարք զրույցներ: Ընդհանուր ժողովը հյուրընկալում է կրթական հաստատությունների, հիմնադրամների, պետական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների՝ քննարկելու փոփոխության և նորարարության ներուժը Հայաստանում: