«Մտքերը շարժման մեջ»

2015-05-04

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այս ամառ Թումոյում կանցկացվի համակարգչային գիտությունները և շարժական գրաֆիկան համատեղող հետաքրքիր երկշաբաթյա դասընթաց: Ռեյչլ Բիրքինը Բալթիմորից Թումո կգա  հունիսի 1-ին՝ վարելու «Մտքերը շարժման մեջ» անվանումով դասընթացը:

 

Ռեյչլը Մերիլենդի համալսարանի Անիմացիա և ինտերակտիվ մեդիա բաժնի շրջանավարտ է: Նա նաև պրակտիկա է անցել հանրահայտ DreamWorks Animation SKG-ում և Maryland-ի Imaging Research Center-ի համալսարանում: Թումոյի ուսանողների հետ Ռեյչլը կկիսվի հեռարձակվող մեդիայի համար շարժական գրաֆիկա ստեղծելու իր փորձառությամբ:

 

«Մտքերը շարժման մեջ» դասընթացի մասնակիցները կուսումնասիրեն հեռարձակվող մեդիայի համար ստեղծվող շարժական գրաֆիկան՝ Adobe After Effects ծրագրով: Նրանք կսովորեն անիմացիոն պատկերների ստեղծման և մանիպուլյացիայի հիմունքները, էֆեկտների ստացումը, տեքստային անիմացիան, key framing, motion curves և շարժական գրաֆիկայի շատ այլ տեխնիկաներ:

 

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան ստեղծել իրենց սեփական հոլովակները: Նրանք ձեռք կբերեն հմտություններ, որոնք հետագայում կկարողանան օգտագործել ոչ միայն հեռարձակվող մեդիայում, այլև մի շարք մեդիա ոլորտներում, ինչպիսիք են դիզայնը, առցանց մեդիան, վեբ դիզայնը, մոբայլ հավելվածները և կերպարների անիմացիան: Շարժական գրաֆիկայով հետաքրքրված բոլոր Թումո ուսանողները կարող են մասնակցել այս մեկանգամյա դասընթացին:

 

Դիտեք Ռեյչլի ինտերակտիվ հրավերը դասընթացին այստեղ: