2015-04-30
2014-ին անցկացված լուսանկարչական մրցույթի հաջողությունից հետո, այս տարի Թումոն կրկին հայտարարում է Tumography լուսանկարչական մրցույթ: Դրան կարող են մասնակցել ոչ միայն ներկայիս, այլև նախկին Թումո անդամները, ովքեր անցել են առնվազն մեկ լուսանկարչական դասընթաց՝ մշտական կամ հատուկ:
Դիմորդները կարող են լուսանկարներ ուղարկել հինգ կատեգորիաներում՝ դիմանկար, փաստագրական, բնություն, պատմություն և ազատ թեմա: Ընտրությունը տեղի կունենա հունիսին, երբ լուսանկարիչներից կազմված պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի յուրաքանչյուր կատեգորիայի հաղթողին: Ինչպես և անցած տարի, հաղթողները կընտրվեն բաց քվեարկության ֆորմատով, որի ընթացքում մասնակիցները կարող են լսել պրոֆեսիոնալ ժյուրիի խորհուրդները և սովորել իրենց մեկնաբանություններից: Հաղթողներից յուրաքանչյուրը կստանա իր կատեգորիային համապատասխանող լուսանկարչական գիրք:
Անհամբեր սպասում ենք այս տարվա մրցույթում տաղանդներ հայտնաբերելուն:
Հետևեք հղմանը ավելին իմանալու և դիմելու մասնրամասները գտնելու համար: