Ամանորյա եռաչափ մոդելավորում Դիլիջանի Թումոյում

2014-12-23

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումոյի ուսուցանող մարզիչ և դասընթացավար Սերգեյ Իսախանյանը դեկտեմբերի առաջին 2 շաբաթը Թումո Դիլիջանում անցկացրեց եռաչափ մոդելավորման և տպման դասընթաց:

 

15 Թումո ուսանող մասնակցեց աշխատարանին, որն ուներ նաև միտում պատրաստելու Ամանորյա տոնակատարության պարագաներ: Մասնակիցները ծանոթացան եռաչափ մոդելավորման հիմունքներին և բացահայտեցին երկչափ և եռաչափ մոդելավորման ընդհանրությունները՝ օգտագործելով Rhinoceros և Grasshopper ծրագրերը, որոնց օգնությամբ պատանիները նախագծեցին ամանորյա թվային զարդարանքներ: Այնուհետ այդ թվային մոդելները վերածվեցին ֆիզիկական առարկաների՝ եռաչափ տպիչի օգնությամբ:

 

Այդ զարդարանքներն այժմ կախված են Թումո Դիլիջանի տոնածառից: