Քանյե Ուեսթը Թումոյում

2015-04-10

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Միջազգային աստղ, 21 Գրեմմիի մրցանակակիր Կանյե Ուեսթն այսօր այցելեց Թումո: Նա շրջեց կենտրոնով և ծանոթացավ Թումոյի ուսումնական ծրագրերին:


Քանյեն սկսեց իր շրջայցը, հանդիպելով Թումոյի երաժշտական ստուդիայի երիտասարդ երաժիշտներին և լսելով էքսպրոմտ Pyramidz և Թմբա-Թա խմբերի կատարմամբ: Քանյեն դիտեց նաև Decibelle-ի հոլովակը և լսեց Թումոյի երաժշտական խմբերի համագործակցությամբ ստեղծված «Համայակ ջան» կատարումը: Երաժիշտը տպավորված էր Թումո պատանիների տաղանդով և ավանդական ֆոլկ երգի ժամանակակից կատարմամաբ:


Թումո պատանիների հետ լուսանկարվելուց հետո, Քանյեն այցելեց Լիզ Արթինյանի անիմացիոն դասընթացը, որին էլ հաջորդեց Թումոյի Yelling Studios-ը: Այստեղ, ոգեշնչվելով անիմատորների աշխատանքներից, Քանյեն նշեց, որ ցանկանում է մի օր դառնալ հաջորդ Ուոլթ Դիսնեյը: Կենտրոնում շրջելիս Քանյեն մոտեցավ պատանիներից մեկին, ով նրան ներկայացրեց Թումո աշխարհ օնլայն պլատֆորմը և իր անհատական ուսումնական պլանը:


Ի՞նչ շրջայց Թումոյում առանց ռոբոտաշինության դասընթացի այցելության: Այստեղ էլ պարզվեց, որ Քանյեի մանկության սիրելի խաղալիքը լեգոն է եղել: Նա զարմացավ, թե որքան բան կարելի է անել լեգոյով:


Տեսե՛ք Քանյե Ուեսթի այցի լուսանկարները Թումոյի ֆեյսբուքյան էջում: