Երաժշտական հոլովակի ստեղծում Մկոյի հետ

2015-03-13

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այս երկուշաբթի, մրցանակակիր կինոմատոգրաֆ Մկրտիչ «Մկո» Մալխասյանը կանցկացնի ևս մի ֆիլմերի ստեղծման դասընթաց Թումոյում: 13 Թումո պատանիներ կունենան հնարավորություն ստեղծելու Թմբա-Թա-ի «Պզտիկ պապա» հոլովակը ունենալով մեկ ամիս ժամանակահատված:


Մկոն, ով ունի մագիստրոսի կոչում Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում և ով «Գարեգին Նժդեհ», «Նորա» և Մարիա Սահակյանի «Ես պատրաստվում եմ փոխել իմ անունը» ֆիլմի օպեարտորն է Թումո պատանիներին կուղղորդի նախաարտադրության, արտադրության և հետարտադրության փուլերում: Մասնակիցները նախ կունենան հանդիպում Թմբա-Թա խմբի մասնակիցների հետ՝ հասկանալու և պատկերացնելու երգի ծագումը, որը ներառում է հայտնի հայկական խաղարկային երգերը, դասական ռոք և Էդիթ Պիաֆի «La Vie en Rose» երգի ռեփ տարբերակը:

 

Մկոն անցյալում աշխատել է Թումո պատանիների հետ Շարժման խորեոգրաֆիան դասընթացի շրջանակներում: Նա պարբերապար կվարի տարբեր ֆիլմերի ստեղծման դասընթացներ:

 

Թումոն անհամբեր սպասում է Թմբա-Թա-ի նվագախմբի հայտնի երգերի երաժշտական հոլովակների ստեղծմանը: