Թմբաթայի համերգը և առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը

2015-05-06

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Շատ շուտով՝ մայիսի 15-ին, ժամը 19:30-ին, Թումոյի ԹմբաԹա նվագախումբը ելույթ կունենա Մհեր Մկրտչյան ​արտիստական ​թատրոն​ում​​՝ 200 հոգանոց լսարանի առջև, որը խմբի ունեցած լսարաններից ամենամեծն է: Այս համերգը նաև կլինի ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունքի՝ խմբի առաջին ձայնսկավառակի շնորհանդեսը:

 

Համերգի հյուրերը կլսեն ազգային երգերի նոր գործիքավորումներ, և, իհարկե, Թմբաթայի ամենասիրված երգերը, ինչպիսիք են «Le Petit Papa»-ն՝ հայկական ժողովրդականի, բլյուզի, ռոքի և ֆրանսիական ռեփի համադրումը, հայտնի «Հաբրբան» և «Բինգյոլ» երգերը, ինչպես նաև «Սեր»-ը՝ հայկական ժողովրդական «Էծը արի» և «Խիո» ստեղծագործությունների համադրությունը:

 

Այս համերգում Թմբաթան կրկին հավատարիմ կմնա իր փիլիսոփայությանը, որն է ֆոլկ և ժամանակակից երաժշտությանը նոր շունչ տալը՝ ուշադրությունը կենտրոնացնելով ռիթմի և հարվածային գործիքների վրա:

 

2000 դրամ արժողությամբ տոմսերի վճարը կուղղվի Թմբաթայի երաժշտական զարգացմանը: Տոմսերը հասանելի կլինեն եկող շաբաթ և կներառեն բացառիկ հղում նոր ալբոմին:

 

Միացե՛ք միջոցառմանը՝ նորություններին տեղեկանալու համար:.