Վարձահատույց լինելով Թումոյին

2015-02-11

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Քսան Թումո պատանիներ այժմ զբաղված են կամավոր աշխատանքով՝ օգնելով իրենց Թումոցի ընկերներին և ուսուցանող մարզիչներին:

 

Հաղթահարելով հարցազրույցների և կողմնորոշիչ հանդիպման փուլերը՝ քսան պատանիներ ընտրվեցին որպես կամավոր: Երկու ամիսների ընթացքում, նրանք արդեն հասցրել են դառնալ թիմի կարևոր մասնիկ: Նարնջագույն շապիկներով կամավորները խրախուսում են Թումո պատանիներին կատարել վարժանքներ, մասնակցել դասընթացների, ինչպես նաև հորդորում են Թումոցիներին կատարել կամավորական աշխատանք:

 

full article taki 11 02 2015

 

Յուրաքանչյուր կամավոր մասնագիտացված է չորս հիմանական ոլորտներից մեկում և օգնում է Թումո աշակերտներին ավելի խորացված հասկանալ տվյալ ոլորտի վարժանքները: Հակոբը՝ անիմացիայի ոլորտի կամավորը, խոստովանես՝ «Ես որոշեցի դառնալ կամավոր ուսուցանող մարզիչ, քանի որ դեռևս երիտասարդ եմ ուսուցանող մարզիչ դառնալու համար, սակայն ցանկանում էի ունենալ աշխատանքային փորձ և ուղղորդել իմ ընկերներին: Ուսուցանող մարզիչներն ուղղորդել և օգնել են ինձ, և ես ցանկացա անել նույնը իմ հասակակիցների համար: Հաճախ սա մարտահրավերի է նման, բայց ես սիրում եմ մարտահրավերներ և հաճույք եմ ստանում օգնելուց»:

 

Բոլոր կամավորները շաբաթը մեկ անգամ գալիս են իրենց ժամանակը Թումոյին տրամադրելու: Նրանք շարունակում են հաճախել իրենց դասերին և մասնակցել դասընթացներին՝ համադրելով այդ ամենը դպրոցի, համալսարանի կամ քոլեջի հետ: