Երաժշտության ծրագրավորում դասընթացի արդյունքները

2015-01-23

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Երեկ Թումոյում տեղի ունեցավ Հարվարդի տղաների կողմից անցկացվող սկսնակ և առաջադեմ մակարդակի ծրագրավորման դասընթացի արդյունքների ցուցադրությունը:


Սկսնակ մակարդակի սաները չունեին ծրագրավորման ոլորտում փորձ: Նրանք ձեռք բերեցին ծրագրավիորման հիմունքներ՝ ստեղծելով վեբի վրա հիմնված երաժշտական գործիքների տարբերկաներ: Սովորեցին HTML, CSS և JavaScript ծրագրերը և ստեղծեցին գործածվող վիրտուալ գործիքներ և աշխատեցին վեբ էջերի տեսքի և կառուցվածքի վրա: Մի քանի մասնակիցներ օգտագործեցին JavaScript շտեմարաններ, որոնք հնարավորություն ընձեռեց MIDI-ի ձևաչափի ֆայլեր կիրառել և համապատասխանաբար հարմարեցնել դաշտամուրի ստեղնաշարին: Մասնակիցների մի մասն էլ ստեղծեց դաշնամուրի սովորելու ուղեցույց կամ դաշնամուրային խաղի հավելված:

 

taki full article 23 01 2015

 

Առաջադեմ դասընթացի մասնակիցները սովորեցին HTML, CSS և JavaScript ծրագրերի օգտագործման նոր միջոցներ՝ ավելացնելու ձայնային գործառույթ իրենց վեբ հավելվածներին: Նրանց տրվեցին գործիքներ երաժշտական ֆայլեր ստեղծելու համար, լսելու դրանք բրաուզերում և կառավարել դրանք: Մասնակիցներն, ովքեր չունեին երաժշտական գիտելիքներ սովորեցին երաժշտության ստեղծման հիմունքները իրենց նախագծերը զարգացնելու համար: Բոլոր մասնակիցները ստեղծեցին լիովին ֆունկցիոնալ վեբ հավելվածներ: Խմբերից մեկը ստեղծեց երկու և ավելի խաղացող ունեցող խաղ, որը որոշում է, թե որ կատարումն է ավելի լավը: Մեկ այլ խումբ ստեղծեց գործիք, որը հուշում էր հաջորդ նոտան մաքուր կատարում իրականացնելու համար: Իսկ մի խումբն էլ ստեղծեց հավելված, որը թույլ է տալիս օգտատերերին ներմուծել մեղեդիներ և համակարգչի միջոցով հարմոնիզացնել երաժշտությունը՝ ստանալով ավելի բարդ կոմպոզիցիա:

 

Անտուան Թրան, Էվան Յաոն և Անդրյու Շիլերը արտահայտեցին իրենց ոգևորությունը դասընթացի արդյունքների վերաբերյալ և պատրաստակամություն հայտնեցին վերադառնալ Հայաստան՝ վարելու աշխատարան Թումոյում: