Ամանորյա միջոցառումներ Թումոյում

2014-12-24

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումոյի աշակերտների և ուսանողների համար դարձել է ավանդույթ նշելու Ամանորը միասին: Անցած տարիներին անցկացված միջոցառումները ընդգրկել են կենդանի երաժշտություն, Թումո պատանիների ներկայացումներ և անակնկալներ: Այս տարի Թումոյում նույնպես լինելու է հետաքրքիր:

 

Թումո պատանիները և աշխատակիցները կմասնակցեն դիմակահանդեսի Թումո Երևանում և Դիսկո խրախճանքի Թումո Դիլիջանում: Օրը կլինի լեցուն բարձր տրամադրությամբ և զվարճալի անակնկալներով: Միջոցառմանը ելույթ կունենան Թումոյի Թմբա-Թա երաժշտական խումբը:

 

Դիլիջանում Ամանորյա խրախճանքը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին ժամը 17:00-ից սկսված և Երևանում դեկտեմբերի 30-ին ժամը 18:30-ին:

 

Թումո Դիլիջանի միջոցառումը բաց է Դիլիջանի բոլոր անդամների համար: Մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ:

 

Իսկ Երևանի միջոցառմանը մասնակցելու համար Թումո պատանիները պետք է հագնեն երեկոյան զգեստներ և գրանցվեն այստեղ: