Element Band-ի համաշխարհային երաժշտությունը Թումոյում

2015-02-24

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մարտի սկզբին Թումոյում կանցկացվի ևս մեկ երաժշտական դասընթաց: Լոս Անջելեսյան Element Band-ի ղեկավար Արա Դաբանջյանը և վոկալիստ Սոսե Քեշիշյանը երկու շաբաթ կանցկացնեն Երևանում և Թումոյի ուսանողներին կուսուցանեն երաժշտության ստեղծման հիմունքները:

 

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ժամանակակից երաժշտական աշխարհում ազգային երաժշտություն գրելու ընթացքին: Նրանք կփորձեն մեկտեղել ազգային և ժամանակակից ոճերը՝ ստանալով յուօրինակ փունջ: Երկու շաբաթների ընթացքում ուսանողներին կներկայացվի Element Band-ի յուրահատուկ ոճը, երաժշտական մոտեցումը և նրանց կարողությունը ելույթ ունենալ մեծ հանդիսատեսի առջև:

 

Ութ երաժշտից բաղկացած Element Band-ի առաքելությունն է նորարարությունն ու նոր երաժշտական ոճերը համադրել ազգային երաժշտության հետ: Խումբը մեկնաբանում է ամերիկյան, ֆրանսիական, իսպանական, իտալական, պորտուգալական, հունական և հայկական, ինչպես նաև միջերկրական ազգային մեղեդիները և դրանք վերածում է դրական, ռիթմիկ կոմպոզիցիաների՝ օգտագործելով յուրահատուկ գործիքներ: