Թումո ճամբարը վերադառնում է

2015-03-06

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այս ամառ՝ հուլիսին, Թումոյում երրորդ անգամ կմեկնարկի Ամառային ճամբարը՝ ուսումնական յուրահատուկ ծրագիր արվեստի և տեխնոլոգիաների խաչմերուկում: Ամառային ճամբարը առաջին անգամ մեկնարկեց 2013-ի ամռանը: Առաջին տարում ճամբարն ունեցավ ավելի քան 80 ուսանող աշխարհի տարբեր երկրներից: Պատանիներն անցկացրին չորս շաբաթ՝ ուսումանսիրելով Թումոյի չորս ոլորտները, և մասնակցեցին ռոբոտաշինության, երաժշտության ստեղծման, նկարչության, գրաֆիկ դիզայնի և եռաչափ մոդելավորման դասընթացների:

 

2nd full article 06 03 2015

 

Անցյալ տարի Թումոն հնարավորություն ընձեռեց Հայաստանի հեռավոր շրջաններում ապրող 72 պատանիների ուղևորվել Երևան և մասնակցել Թումոյի ամառային ճամբարին: Ճամբարին նաև մասնակցեցին պատանիներ ԱՄՆ-ից, Հունաստանից, Իսպանիայից և Ռուսաստանից: Պատանիները ուսումնական ծրագրից բացի, հնարավորություն ունեցան շրջագայել Հայաստանի տեսարժան վայրերով:

 

Թումո ճամբարի գրանցումն այժմ բաց է այստեղ՝  http://www.tumo.org/hy/camptumo.