Ինչն է մոդայիկ Թումոյի հարթակում

2015-03-23

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Երաժշտական ստուդիան Թումոյում միակ տեղը չէ, որտեղ կարելի է երաժշտություն լսել. շենքում ուսանողները միշտ շրջապատված են երաժշտությամբ՝ լինեն հարթակներում, ընդմիջմանը թե երաժշտական դասընթացներին: Նույնիսկ Թումոյի զուգարաններում երաժշտություն կա: Շատ ուսանողներ, այնուամենայնիվ, միացնում են ականջակալները և սովորելիս լսում են իրենց սիրած երգերը:

 

Մենք հարցրինք Թումոյի պատանիներին, թե որոնք են իրենց սիրած երգերը և զարմացանք իրենց ընտրության բազմազանությունից՝ սկսած ջազից, ռոքից և դասական երաժշտությունից, մինչև փոփ, ռեգի և էլեկտրո: Անգլերեն, հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն երգերը լսելի են ուսանողների ականջակալներից ամբողջ Թումոյի հարթակով:

 

Սպասելի է, որ ուսանողների մեծամասնությունը վարժանքներ կատարելիս փոփ երաժշտություն է նախընտրում լսել, բայց հարցման ժամանակ շատ ավելի բազմազան ցանկ բացահայտվեց:

 

Լսե՛ք Թումոյի հարթակի ներկայիս ամենատարածված 15 երգերի երգացանկը: