Պատմամշակութային կոթողների թվային պահպանման դասընթաց

2014-12-03

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2015թ. հունվար ամսին CyArk-ը կանցկացնի 8-օրյա դասընթաց պատմամշակութային կոթողների թվային պահպանման վերաբերյալ: Դասընթացի նպատակն է մասնակիցներին փոխանցել կոթողների թվային պահպանման ընթացքը և հմտությունները:

 

Դասընթացը բաղկացած կլինի չորսօրյա գործնական հատվածից հենց տեղանքում և չորս օրյա վարպետության դասընթացից Թումոյում: Մասնակիցները կուղևորվեն Գեղարդի վանք՝ հետազոտելու կառույցի եռաչափ լազերային սկանավորման հնարավորությունները: Պատանիները կսովորեն լուսանկարել HDR պանորամա ձևաչափով՝ ստեղծելու տեղանքով վիրտուալ այցի տպավորություն: Մասնակիցները կկարողանան լուսանկարներից ստանալ մանրակրկիտ եռաչափ մոդելներ:

 

Այս փուլից հետո Թումո պատանիները կհավաքեն Գեղարդի վանքում ստացած տվյալները և կստեղծեն ճարտարապետական պատկերներ, վիրտուալ այցելություններ, եռաչափ մոդելներ և տպավորիչ միջավայր: