Թումոյի «Հիասքանչ ուղեղը» գնում է Խորվաթիա

2015-03-27

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումոյում ստեղծած անիմացիան առաջին անգամ կցուցադրվի արտասահմանյան կինոփառատոնի շրջանակներում: «Հիասքանչ ուղեղը» նկարվել է մրցանակակիր անիմատոր, ռեժիսոր և մանկավարժ Գարի Շվարցի անցկացրած անիմացիոն հատուկ դասընթացի ընթացքում: Ֆիլմը Խորվաթիայի Վարաժդիկ քաղաքում անցկացվող Մանկական և երիտասարդական միջազգային անիմացիոն կինոփառատոնի միակ մասնակիցն է Հայաստանից:

 

Գարի Շվարցի մատուցած երեքշաբաթյա դասընթացի ընթացքում սկսնակ և միջին մակարդակի 18 ուսանողներ տեղեկացան անիմացիոն շրջանների և մետամորֆոզների մասին և ստեղծեցին անիմացիոն ցիկլեր՝ մեկը մյուսի նկարներից:

 

2nd full article 27 03 2015

 

«Հիասքանչ ուղեղի» գաղափարը առաջացավ «ինչպե՞ս է ծնվում միտքը» և «ի՞նչն է դառնում գաղափարի ստեղծման պատճառ» հարցերի քննարկման արդյունքում: Ինքնարտահայտման փորձարկումներ, երևակայությանն ու ստեղծարարության ազատ արձակում, և ահա թե ինչ ստացվեց՝ կարճամետրաժ ֆիլմ մտքերի և ուղեղի պտույտի կոնցեպտի մասին:

 

«Հիասքանչ ուղեղը» ընդգրկվել է կրտսեր անվանակարգի 35 ընտրված ֆիլմերի ցանկում` ընտրվելով 42 երկրներից ուղարկված 336 հայտերից: Այս անվանակարգում ներկայացված ֆիլմերը ստեղծվել են երիտասարդների կողմից` իրենց հասակակիցների կամ երեխաների համար:

Փառատոնը կանցկացվի ապրիլի 21-ից 27-ը:

 

Դիտե՛ք ֆիլմը և կիսվե՛ք ձեր կարծիքով Facebook-ում և Twitter-ում՝ #exquisitebrain hashtag-ով: