Մասնագիտացված դիզայն ստուդիա Թումոյում

2015-02-06

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Թումո պատանիներն, ովքեր մասնակցել են արտադրական դիզայնի դասընթացներին այժմ ունեն հնարավորություն շարունակելու իրենց աշխատանքը Թումոյի մասնագիտացված դիզայն ստուդիայում: Ստուդիան ղեկավարում է դասընթացավար Վազգեն Բրուտյանը, ով այժմ ղեկավարում է երկու Թումո անդամ աշխատակից:


Ստուդիան այժմ աշխատում է ստեղծելու շուկային համապատասխան արտադրանքներ նորարար դիզայնով: Այս արտադրանքները պարունակում են ավանդական հայկական նախշեր, որոնք գտնվել են տարբեր մշակութային իրերի վրա, ինչպիսիք են՝ խաչքարերը, արվեստի տարբեր աշխատանքներ և կարպետներ: Արտադրանքները տարբեր են՝ սկսված ամենօրյա տան պարագաներից մինչև արվեստի ինստալյացիաներ և ճարտարապետական կոթողներ: Ստուդիան այժմ գտնվում է արտադրական փուլում, որի ընթացքում թիմի անդամները ձևավորում են, ստեղծում նախատիպեր՝ արտադրելու սահմանափակ թվով իրենց առաջին արտադրությունը:


Ստուդիայի աշխատակիցները նաև ղեկավարում են դասընթացներ Թումոյում և հուսով են, որ կոգևորեն Թումո պատանիներին միանալու իրենց թիմին: