Թվային ժառանգության պահպանման դասընթաց

2015-01-13

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հունվարի 9-ին և 10-ին տասներկու Թումո պատանի ուղևորվեց Գեղարդի վանք CyArk-ի սկանավորման ինժեներ Ռոս Դեվիսոնի հետ՝ մեկնարկելու աշխատանքները CyArk 500 նախագծի շրջանակներում:

 

Մասնակիցները բաժանվեցին 2 խմբի և ուսումնասիրեցին ճարտարապետական լուսանկարչության և եռաչափ սկանավորման հմտություններ՝ Գեղարդի վանքի եռաչափ մոդելը ստեղծելու համար: Պատանիները օգտագործեցին միջին և երկար հեռավորության եռաչափ սկաներներ և պանորամային լուսանկարչություն՝ շենքի ամբողջական պատկերը ստանալու համար: Այնուհետև լազերային սկաների օգնությամբ նրանք լուսանկարցին կառույցը մոտ տարածությունից՝ մանրամասն պատկեր ստանալու համար:

 

Մասնակիցներն այժմ աշխատում են հավաքված նյութերի վրա՝ ստեղծելու ճարտարապետական պատկերներ, վիրտուալ ճանապարհորդություններ, եռաչափ մոդելներ:

 

CyArk 500 մարտահրավեր նախագիծը շարժում է, որը հավաքագրում է 500 մշակութային կոթողներ 5 տարիների ընթացքում: Սա Հայաստանի հետ միջազգային համագործակցություն է՝ ներգրավելու և կրթելու երիտասարդներին մասնակցելու նմանատիպ նախագծերի: