Բազար երաժշտական նախագիծ՝ քարտեզավորելով Հայաստանը

2014-12-19

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այժմ Թումո Դիլիջանում անցկացվում է Բազար երաժշտական դասընթացը, որը կավարտվի դեկտեմբերի 27-ին:

 

Թումոյի երաժշտական խումբը մեկնարկեց Բազար նախագծի առաջին փուլը Թումո Դիլիջանում: Մասնակիցները կձայնագրեն իրենց շրջապատի ձայները ստեղծելու յուրատեսակ երաժշտություն: Դրանք կարող են լինել մեքենաների շարժի ձայները, թռչունների ծլվլոցը, խոսակցություններ կամ քաղաքի այլ բազմազան ձայներ: Պատանիները կձայնագրեն Tascam PCM սարքերի միջոցով: Ապա ձայնագրությունները կմշակվեն և կվերածվեն երաժշտական գործիքների: Ուսանողները կստեղծեն կարճ 2 րոպեանոց ձայնագրություններ՝ օգտագործելով այս գործիքները:

 

Ամենօրյա ձայներից գործիքներ ստեղծելով՝ ուսանողները կսկսեն տեսնել իրենց շրջակայքը ամբողջությամբ նոր դիտանկյունից: Բազար նախագծի ընթացքում հավաքված բոլոր ձայները աստիճանաբար կհամալրեն Թումոյի երաժշտական բաժնի երգադարանը, որը վերջ ի վերջո կվերածվի Հայաստանի ձայնային քարտեզի: