Մեր հարևան PicsArt-ը

2015-02-17

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այն, ինչ սկսվեց 2011-ին որպես ինքնուրույն ֆինանսավորվող սթարթափ «անհայտ» Հայաստանում դարձավ շուկայում առաջին տեղը զբաղեցնող հավելված իր ստեղծման հենց առաջին տարում: Առաջին տարվա ընթացքում PicsArt-ն ունեցավ 35 միլիոն ներբեռնում և 2 միլիոն ակտիվ օգտատեր Google Play-ում՝ առանց արտասահմանյան ներդրումների:

 

PicsArt-ի համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը վստահ է, որ հավելվածը հաջողություն ունի օգտատերերի արձագանքներին հետևելու շնորհիվ: Նա այն տեսնում է ոչ թե որպես պարզապես հավելված, այլ որպես «PicsArtիստների» համայնք, ովքեր հաղորդակցվում և արտահայտվում են նկարների միջոցով:

 

full article taki 17 02 2015

 

2011-ից ի վեր PicsArt-ն ունի 200 միլիոն ներբեռնում, 60 միլիոն ակտիվ օգտատեր, 10 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում Sequioa Capital-ի կողմից, 100 հոգանոց թիմ ինչպես Սան Ֆրանցիսկոյում, այնպես էլ Թումոյի երրորդ հարկում:

 

Թումոյի բազմաթիվ ուսանողներ ցանկանում են ստեղծել իրենց սթարտթափը կամ աշխատել այդ ոլորտում, և PicsArt-ը հրաշալի օրինակ է նրա, թե ուր կարող է տանել նորարարությունն ու վճռականությունը: Այս հաջող օրինակը տեսնելու համար ուսանողները պարզապես կարող են բարձրանալ Թումոյի երրորդ հարկ և ականատես լինել սիլիկոնյան հովտի ոճով սթարտափի աշխատանքը, որի կենտրոնական գրասենյակը այստեղ՝ Երևանում է: