Մարտի ութը Թումոյում

2015-03-09

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Երեկ Երևանի փողոցները լցված էին ծաղիկներով, կոնֆետներով, փուչիկներով և փափուկ արջուկներով՝ այդ ամենը կապված էր Կանանց միջազգային օրվա հետ, որը ևս մեկ հնարավորություն է տոնել կանանց և իրենց ձեռքբերումները:

 

Թումոյում սա ևս մեկ առիթ էր անդրադառնալու տեխնոլոգիաների մեջ սեռային անհավասարության խնդրին: Թումոյի նպատակներից մեկն է հասնել հավասարակշռության և ունենալ հավասարապես բաշխված տղա և աղջիկ ուսանողներ: Մենք դեռևս չենք հասել այդ նպատակին՝ ներկայիս դրությամբ աղջիկները կազմում են Թումոյի ուսանողների մոտ 40%-ը՝ շատ ավելին, քան տեխնոլոգիական աշխարհում, բայց ոչ բավարար մեզ համար:

 

Աշխատակազմի դեպքում տեսարանը մի փոքր այլ է: Թումոյի ուսուցանող մարզիչների մեջ գերակշռում է իգական սեռը, իսկ մշտական դասընթացավարների և բովանդակության թմերը հավասարապես են բաշխված: Ավելին՝ Թումոյում հատուկ դասընթացներ վարած 100 միջազգային մասնագետներից շատերը նույնպես կանայք են, և այս տարի մենք ակնկալում ենք մեծացնել նրանց թիվը:

 

arm

 

Թումոյի ղեկավարության մեջ կանայք և տղամարդիկ հավասար քանակի են: Եվ իհարկե, Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը վարքի մոդել է դարձել բազմաթիվ աղջիկների համար, ովքեր այժմ սովորում են Թումոյում: Նախկինում նա զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ հիմնականում տղամարդկանցից բաղկացած անձնակազմերում՝ ներառյալ տղամարդկանցով գերակշռված շինարարական արդյունաբերություններ Նյու Յորքում և Երևանում:

 

Թումոն շարունակում է քաջալերել բազմազանությունը դասընթացների մասնակիցների շրջանում և հավատացնում է, որ իր ուսումնական համակարգը հարմարեցված է Թումոյի բոլոր ուսանողների համար: