Հայկական ֆոլկը «ֆուտուրիստիկ» ձևաչափով

2015-04-07

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Աշխարհահռչակ պրոդյուսերը, ով համագործակցել է այնպիսի միջազգային աստղերի հետ, ինչպիսիք են Ջասթին Թիմբերլեյքը, Լեյդի Գագան և Փիթբուլը, ապրիլի 20-ից մեկշաբաթյա հետաքրքրաշարժ դասընթաց կվարի Թումոյում:

 

«The Futuristics» երաժշտական երկյակի անդամ Ջո Խաչատուրիանը սերտորեն կաշխատի Թումոյի երաժշտական նախագծերի մասնակիցների հետ: Նրա ուղղորդությամբ պատանիները կստեղծեն հայկական ֆոլկ կատարման ժամանակակից գործիքավորում, որը կարտացոլի մասնակիցների երաժշտական ոգեշնչման աղբյուրները: Խաչատուրիանը նաև կանդրադառնա Թումոյի Թմբա-Թա, Pyramidz, Decibelle, և DIY խմբերի արդեն ձայնագրված կատարումներին և խորհուրդներ կտա մասնակիցներին: 

 

Պրոդյուսերը առաջին անգամ է այցելելու Հայաստան և ոգևորությամբ է սպասում Թումոյի պատանիների հետ հանդիպմանը և նրանց երաժշտական ներուժը բացահայտելուն: