«Կարող ենք գրել» դասընթաց

2015-03-17

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հայաստանի ամենահայտնի ժամանակակից գրողներից մեկը՝ Արամ Պաչյանը Թումոյում կվարի մեկ ամիս տևողությամբ ստեղծագրության դասընթաց՝ սկսած մարտի 30-ից:


Պաչյանի «Կարող ենք գրել» դասընթացի մասնակիցները կուղղորդվեն գրողի կողմից իրենց ստեղծագրական հմտությունները բարելավելու գործում և կսովորեն՝ ինչպես արտահայտել իրենց մտքերը գրելու միջոցով: Ուսանողները կկենտրոնանան գրելու տարբեր ձևերի և մոտեցումների գործածման վրա: Դասընթացի վերջում ուսանողները կգրեն իրենց պատմվածքները Պաչյանի պրոֆեսիոնալ օգնությամբ: Այնուհետև պատմվածքները կձևափոխվեն սցենարների՝ ապագայում Թումոյում ֆիլմեր և անիմացիաներ ստեղծելու համար:

 

Հայտնի հեղինակ Արամ Պաչյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը: Նա առաջին անգամ հրատարակվել է 2007 թվականին և շուտափույտ զարգացրել է իր յուրահատուկ գրողական ոճը: 2010-ին նա արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի՝ մամուլում հրատարակված մի շարք պատմվածքների համար: Պաչյանը հայտնի է իր «Ցտեսություն, Ծիտ» վեպի համար, որը արդրադառնում է բանակում առկա սոցիալական խնդիրներին: